00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
65 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խերսոնի մարզում Ուկրաինայի զինուժի հարվածներից բենզալցակայան և գազատար է վնասվել

© Photo : Владимир СальдоՈւկրաինական հարվածների հետևանքները Խերսոնի մարզում. արխիվային լուսանկար
Ուկրաինական հարվածների հետևանքները Խերսոնի մարզում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2026
Բաժանորդագրվել
Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը Խերսոնի մարզում հարվածել է բենզալցակայանի և գազատարի։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
«Վերխնի Ռոգաչիկում վնասվել է բենզալցակայանի տարածքում գտնվող շենքը։ Կախովկայում վնասվել է ցածր ճնշման գազատարը, գազամատակարարումը չի խափանվել։ Միրնիում հրկիզվել է բեռնատար ավտոմեքենա և չոր խոտ։ Միխայլովկայում ԱԹՍ-ից զինամթերք նետելուց հետո էլեկտրական ենթակայան է հրդեհվել», - «Մաքս» հարթակում գրել է Սալդոն։
Նրա խոսքով՝ մարզի տարածքում մեկ օրում գրանցվել է 7 հրետակոծություն և ԱԹՍ-ի 138 հարված, այդ թվում՝ Ալյոշկի, Գոլայա Պրիստան, Կալանչակ, Ռադենսկ, Չապլինկա քաղաքներում և ավաններում:
Ավելի վաղ Սալդոն հայտնել էր, որ Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս մեկը վիրավորվել է:
Մարզպետի խոսքով՝ Կոստոգրիզովոյում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել է 2001 թվականին ծնված մի տղամարդ, իսկ Մալայա Լեպետիխայում վիրավորվել է 1947 թվականին ծնված մի տղամարդ, որին ականապայթյունային և բեկորային վնասվածքներով հոսպիտալացրել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0