00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
36 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԿԲ–ի որոշումը ֆինանսական շուկայի խաղացողների համար սպասելի էր. տնտեսագետ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԿԲ
ՀՀ ԿԲ - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2026
ՀՀ ԿԲ
Բաժանորդագրվել
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Էդգար Աղաբեկյանի դիտարկմամբ` գնաճի տեմպը կարող է նվազել. ՀՀ–ում այս պահին առկա է միրգ–բանջարեղենի գների նվազման միտում, համաշխարհային շուկայում էլ արդեն նկատվում է վառելիքի գների անկում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու ԿԲ–ի որոշումը ֆինանսական շուկայի խաղացողների համար սպասելի էր. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը։
Նշենք` հունիսի 16-ին կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, չնայած դեկտեմբերից մինչ օրս արձանագրված գնաճի բարձր ցուցանիշներին։ Ըստ կենտրոնական բանկի տվյալների՝ այս տարվա երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4.2 տոկոս:
Նկատենք, որ գլխավոր դրամատան խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ վերանայել է 2025 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո այն մինչ օրս մնացել է անփոփոխ` 6.5 տոկոս։
ԿԲ–ի վարած դրամավարկային այս քաղաքականությունը Էդգար Աղաբեկյանն առաջարկում է գնահատել ոչ թե որպես անգործություն, այլ որպես կոնկրետ վերլուծական աշխատանքի արդյունք։
«Կենտրոնական բանկի տոկոսադրույքի մակարդակի սահմանումը հենց այնպես չէ։ Մենք ունենք որոշակի չեզոք տոկոսադրույք, որը, բնականաբար, որոշակի անորոշություններ ունի գնահատման տեսանկյունից, և Կենտրոնական բանկը իր խիստ կամ ավելի մեղմ դրամավարկային քաղաքականությունը դիտարկում է չեզոք տոկոսադրույքի նկատմամբ։ Եթե իրական տոկոսադրույքը չեզոք տոկոսադրույքից բարձր է, ԿԲ–ն դիտարկում է ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն, որոշակիորեն գնաճն ավելի զսպող քաղաքականություն»,– նշում է տնտեսագետը` հավելելով, որ ներկա պահին Հայաստանում գնաճային ռիսկերը թե՛ դեպի վերև են, թե՛ դեպի ներքև։
«Այս պահին նաև պաշտոնական վիճակագրությունը թույլ ցույց է տալիս, և մենք էլ մեր մաշկի վրա զգում ենք, որ գներն աճում են, բայց պիտի հասկանանք, որ էդ գնաճի մի մասը կարող է սեզոնային բնույթ ունենալ։ Այսինքն` կարևորը գնաճի միտումն է, և Կենտրոնական բանկը ունի որոշակի թիրախ, և միջնաժամկետում փորձում է գնաճը իր թիրախին մոտեցնել»,– պարզաբանում է Աղաբեկյանը` հավելելով, որ ԿԲ–ի կողմից ֆինանսական շուկային խիստ միջամտությունները կարող են այլ ռիսկեր առաջացնել, ինչով էլ պայմանավորված է Կենտրոնական բանկի ներկա վարքագիծը։
Ինչ վերաբերում է ՀՀ շուկայում առկա գնաճային միտումներին, մեր զրուցակիցն արձանագրում է, որ այս պահին գյուղատնտեսության արտահանման ակտիվ սեզոն է։ Բայց կան որոշակի խնդիրներ` կապված Ռուսաստանի կողմից գյուղարտադրանքի արտահանումների սահմանափակումների հետ։ Այս հանգամանքը, Էդգար Աղաբեկյանի դիտարկմամբ, կարող է հակառակ էֆեկտ ունենալ`բերելով ներքին շուկայում միրգ–բանջարեղենի գների նվազման։
«Այսինքն, եթե նայենք, թե հիմնականում որ ապրանքատեսակների գներն էին աճում նախորդ ամիսներին, ապա հիմա այդ ապրանքատեսակների շրջանակում գնանկում ենք տեսնում։ Եթե նայենք համաշխարհային շուկաներից եկող ճնշումներին, այստեղ հիմնականը նավթի գներն էին և դրսի շուկաներում պահանջարկի աճի միտումները։ Հիմա հակառակն է։ Այսինքն՝ տեսնում ենք Հայաստանի գործընկեր երկրներում որոշակի տնտեսական աճի դանդաղեցման միտումներ, և Մերձավոր Արևելքում ԱՄՆ–Իրան հարաբերությունների որոշակի լավացում»,– թվարկում է Աղաբեկյանը` արձանագրելով, որ ԱՄՆ–Իրան համաձայնագրի ստորագրման մասին տեղեկությունների ֆոնին նավթի գները, որոնք մինչ այդ համաշխարհային շուկայում հատել էին 100 դոլարի սահմանը, արդեն նվազել են մինչև 80 դոլարի։
«Միջազգային վերլուծական կազմակերպությունները գնահատում են, որ առաջիկայում գնալով որոշակի անկում ենք ունենալու, հետևաբար, էներգետիկ ռեսուրսների գնաճի սպասումները, որոնք ունեինք, գնալով կարգավորվելու են»,– ասում է մեր զրուցակիցը։
Նշենք, որ ԿԲ նախագահ մարտին Գալստյանը հունիսի 16-ի ասուլիսում կարծիք էր հայտնել, որ եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում`մինչև 0,6 տոկոս գնանկումային ազդեցությամբ։
Նրա խոսքով` այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է, և արտադրողները ստիպված են լինելու իջեցնել գները` սպառումը խթանելու համար։
Խոսքը հիմնականում բանջարեղենի, հանքային և գազավորված ջրերի, ալկոհոլային խմիչքների, կորիզավոր մրգերի մասին է։
Լրահոս
0