https://arm.sputniknews.ru/20260616/hh-hanqery-rekvordner-ksahmanen-bajc-pghndzadzularan-der-chi-lini-masnageti-verlutsutjun-103349216.html
ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծություն
ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծություն
Sputnik Արմենիա
Պղնձի և մոլիբդենի համաշխարհային պահանջարկն այնքան է աճել, որ անգամ Հորմուզի նեղուցի փակվելը քիչ է ազդում գների վրա։ Հայկական հանքավայրերի համար լավ ժամանակներ... 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T08:55+0400
2026-06-16T08:55+0400
2026-06-16T08:55+0400
հայաստան
հանք
վարդան ջհանյան
ամուլսար
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
պղինձ
մոլիբդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103292792_0:47:1501:891_1920x0_80_0_0_d1757ef78a4900d403ca9a21fb646a2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. 2026 թվականին Հայաստանի հանքարդյունաբերությունը կհասնի արտադրության ռեկորդային ծավալների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով՝ այժմ համաշխարհային շուկայում պղնձի մեկ տոննան 13,5–14 հազար դոլար է, մինչդեռ մեկ տարի առաջ 9,5–10 հազար դոլարի սահմաններում էր։ Զգալիորեն թանկացել է նաև մոլիբդենը. եթե մեկ տարի առաջ այն արժեր 47–48 հազար դոլար (մեկ տոննայի դիմաց), ապա հիմա՝ մոտ 68 հազար դոլար։Գների աճը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ։ Պղնձի պարագայում դա կապված է արևային և քամու էներգետիկայի զարգացման, էլեկտրամոբիլների արտադրության և տվյալների մշակման կենտրոնների կառուցման հետ։ Մոլիբդենը պահանջված է բարձր ամրության պողպատների արտադրության մեջ, ինչպես նաև արդյունաբերության ավիացիոն, էներգետիկ և այլ ճյուղերում։Ջհանյանի խոսքով՝ նույնիսկ աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով համաշխարհային արդյունաբերության հնարավոր կարճաժամկետ դանդաղումը, ներառյալ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարման հնարավոր խափանումները, չի կարողանա փոխել պղնձի պահանջարկի աճի երկարաժամկետ միտումը։Ի՞նչ կստանա Հայաստանի բյուջենՋհանյանը նշում է` մետաղների բարձր գները հանքարդյունաբերության ոլորտին թույլ կտան առաջիկա մեկ-երկու տարում զգալիորեն ավելացնել հարկային վճարումները։Լրացուցիչ ներդրում կապահովի Ամուլսարի ոսկու հանքավայրը։ «Lydian Armenia» ընկերությունը նախատեսում է արդյունահանումը սկսել արդեն ամռան կեսերին։Արդյունահանման ծավալների ավելացումը անհրաժեշտ է համաձայնեցնել պետության հետ` նաև իրականացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։Վերջին երկու տարում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտից հարկային մուտքերը (ներառյալ տեխնիկական և պայթեցման ծառայություններ մատուցող ընկերությունները) գերազանցել են տարեկան 300 մլն դոլարը։ Եթե հաշվենք նաև հանքերի համար նախատեսված տեխնիկայի, այդ թվում՝ ինքնաթափերի և բուլդոզերների մատակարարներին, ապա այդ գումարն ավելանում է ևս ավելի քան 20 միլիոնով։Հայաստանում պղնձաձուլարան բացելու հեռանկարը դեռ անորոշ է2021 թվականին «GeoProMining» ընկերությունը ձեռք բերեց Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ինչից հետո կառավարությունը ներդրողի հետ քննարկում էր մաքուր պղնձի ձուլարանի կառուցման նախագիծը։ Սակայն հետագայում բանակցությունները դադարեցվեցին։Ջհանյանի խոսքով՝ ժամանակակից պղնձաձուլական գործարանը համաշխարհային շուկայում մրցունակությունը պահպանելու համար պետք է տարեկան առնվազն 200 հազար տոննա պղինձ արտադրի։ Մինչդեռ այսօր Հայաստանում պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալը, մաքուր պղնձի վերածած, համարժեք է տարեկան մոտ 80 հազար տոննայի։Ֆերոմոլիբդեն արտադրողների խնդիրներըՆմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև ֆերոմոլիբդենի արտադրությունում։1990-ական թվականներից ի վեր Հայաստանում արդյունահանվող մոլիբդենի զգալի մասը վերամշակվում էր Երևանի «Մաքուր երկաթի» և «Armenian Molybdenum Production» գործարաններում։ Ավելի ուշ դրանց ավելացան ավելի փոքր արտադրություններ Արմավիրի մարզում և Հրազդանի տարածարջանի Ալափարս գյուղում։Սակայն վերջին տարիներին հայկական ձեռնարկությունները կորցրել են իրենց մրցունակությունը չինական արտադրողների համեմատ, որոնք զգալիորեն ավելի մեծ մասշտաբներով են աշխատում և օգտվում են պետական աջակցությունից։Այժմ խոշոր ձեռնարկություններից շարունակում է գործել «Մաքուր երկաթի գործարանը», սակայն նրա համար նույնպես դժվար է մրցակցել չինական ընկերությունների հետ։Զանգեզուրի կոմբինատի արդիականացումըՄինչ մետալուրգիական ձեռնարկությունները բախվում են դժվարությունների, հանքերն իրենց աճող եկամուտներն ուղղում են արտադրության արդիականացմանը։Այսպես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նախատեսվում է ներդնել հանքային տեխնիկայի պարկի, ինչպես նաև հանքաքարի մշակման ու խտանյութի արտադրման` ֆլոտացիոն հոսքագծերի վերահսկման թվային համակարգ։Հիմա կոմբինատում քննարկում են մի նախագիծ, ըստ որի` հանքաքարը պետք է տեղափոխվի բացահանքից դեպի ֆաբրիկա ոչ թե ինքնաթափերով, այլ շարժական կոնվեյերներով։ Հաջողության դեպքում դա կօգնի 4-5 անգամ նվազեցնել տեղափոխման ծախսերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103292792_0:0:1497:1122_1920x0_80_0_0_889c638fe880d4c95dd9e7e9d15f1fe8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հանք, վարդան ջհանյան, ամուլսար, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պղինձ, մոլիբդեն
հայաստան, հանք, վարդան ջհանյան, ամուլսար, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պղինձ, մոլիբդեն
ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծություն
Պղնձի և մոլիբդենի համաշխարհային պահանջարկն այնքան է աճել, որ անգամ Հորմուզի նեղուցի փակվելը քիչ է ազդում գների վրա։ Հայկական հանքավայրերի համար լավ ժամանակներ են, իսկ մետալուրգների համար՝ ոչ այնքան։ Ֆերոմոլիբդենի ձուլումը նվազել է, իսկ պղնձաձուլարանի նախագիծը՝ սառեցվել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. 2026 թվականին
Հայաստանի հանքարդյունաբերությունը կհասնի արտադրության ռեկորդային ծավալների։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով՝ այժմ համաշխարհային շուկայում պղնձի մեկ տոննան 13,5–14 հազար դոլար է, մինչդեռ մեկ տարի առաջ 9,5–10 հազար դոլարի սահմաններում էր։ Զգալիորեն թանկացել է նաև մոլիբդենը. եթե մեկ տարի առաջ այն արժեր 47–48 հազար դոլար (մեկ տոննայի դիմաց), ապա հիմա՝ մոտ 68 հազար դոլար։
Գների աճը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ։ Պղնձի պարագայում դա կապված է արևային և քամու էներգետիկայի զարգացման, էլեկտրամոբիլների արտադրության և տվյալների մշակման կենտրոնների կառուցման հետ։ Մոլիբդենը պահանջված է բարձր ամրության պողպատների արտադրության մեջ, ինչպես նաև արդյունաբերության ավիացիոն, էներգետիկ և այլ ճյուղերում։
Ջհանյանի խոսքով՝ նույնիսկ աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով համաշխարհային արդյունաբերության հնարավոր կարճաժամկետ դանդաղումը, ներառյալ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարման հնարավոր խափանումները, չի կարողանա փոխել պղնձի պահանջարկի աճի երկարաժամկետ միտումը։
Ի՞նչ կստանա Հայաստանի բյուջեն
Ջհանյանը նշում է` մետաղների բարձր գները հանքարդյունաբերության ոլորտին թույլ կտան առաջիկա մեկ-երկու տարում զգալիորեն ավելացնել հարկային վճարումները։
Լրացուցիչ ներդրում կապահովի Ամուլսարի ոսկու հանքավայրը։ «Lydian Armenia» ընկերությունը նախատեսում է արդյունահանումը սկսել արդեն ամռան կեսերին։
Երկրի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նույնպես մտադիր է ընդլայնել արտադրությունը։ Առաջիկա երկու տարվա ընթացքում այստեղ ակնկալում են հանքաքարի արդյունահանման ծավալը հասցնել տարեկան մինչև 30 մլն տոննայի։ Համեմատության համար նշենք, որ 2026 թվականի համար 22 մլն տոննա է նախատեսված։
Արդյունահանման ծավալների ավելացումը անհրաժեշտ է համաձայնեցնել պետության հետ` նաև իրականացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։
«Արդյունահանման ծավալների մեծացման պլաններ ունեն նաև Թեղուտի, Ագարակի և մի շարք այլ հանքավայրեր»,- նշեց Ջհանյանը։
Վերջին երկու տարում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտից հարկային մուտքերը (ներառյալ տեխնիկական և պայթեցման ծառայություններ մատուցող ընկերությունները) գերազանցել են տարեկան 300 մլն դոլարը։ Եթե հաշվենք նաև հանքերի համար նախատեսված տեխնիկայի, այդ թվում՝ ինքնաթափերի և բուլդոզերների մատակարարներին, ապա այդ գումարն ավելանում է ևս ավելի քան 20 միլիոնով։
Հայաստանում պղնձաձուլարան բացելու հեռանկարը դեռ անորոշ է
2021 թվականին «GeoProMining» ընկերությունը ձեռք բերեց Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ինչից հետո կառավարությունը ներդրողի հետ քննարկում էր մաքուր պղնձի ձուլարանի կառուցման նախագիծը։ Սակայն հետագայում բանակցությունները դադարեցվեցին։
Ջհանյանի խոսքով՝ ժամանակակից պղնձաձուլական գործարանը համաշխարհային շուկայում մրցունակությունը պահպանելու համար պետք է տարեկան առնվազն 200 հազար տոննա պղինձ արտադրի։ Մինչդեռ այսօր
Հայաստանում պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալը, մաքուր պղնձի վերածած, համարժեք է տարեկան մոտ 80 հազար տոննայի։
Ֆերոմոլիբդեն արտադրողների խնդիրները
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև ֆերոմոլիբդենի արտադրությունում։
1990-ական թվականներից ի վեր
Հայաստանում արդյունահանվող մոլիբդենի զգալի մասը վերամշակվում էր Երևանի «Մաքուր երկաթի» և «Armenian Molybdenum Production» գործարաններում։ Ավելի ուշ դրանց ավելացան ավելի փոքր արտադրություններ Արմավիրի մարզում և Հրազդանի տարածարջանի Ալափարս գյուղում։
Սակայն վերջին տարիներին հայկական ձեռնարկությունները կորցրել են իրենց մրցունակությունը չինական արտադրողների համեմատ, որոնք զգալիորեն ավելի մեծ մասշտաբներով են աշխատում և օգտվում են պետական աջակցությունից։
Այժմ խոշոր ձեռնարկություններից շարունակում է գործել «Մաքուր երկաթի գործարանը», սակայն նրա համար նույնպես դժվար է մրցակցել չինական ընկերությունների հետ։
Զանգեզուրի կոմբինատի արդիականացումը
Մինչ մետալուրգիական ձեռնարկությունները բախվում են դժվարությունների, հանքերն իրենց աճող եկամուտներն ուղղում են արտադրության արդիականացմանը։
Այսպես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նախատեսվում է ներդնել հանքային տեխնիկայի պարկի, ինչպես նաև հանքաքարի մշակման ու խտանյութի արտադրման` ֆլոտացիոն հոսքագծերի վերահսկման թվային համակարգ։
Հիմա կոմբինատում քննարկում են մի նախագիծ, ըստ որի` հանքաքարը պետք է տեղափոխվի բացահանքից դեպի ֆաբրիկա ոչ թե ինքնաթափերով, այլ շարժական կոնվեյերներով։ Հաջողության դեպքում դա կօգնի 4-5 անգամ նվազեցնել տեղափոխման ծախսերը։