00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
36 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայ աշակերտները 27 մեդալ են նվաճել Բալիում անցկացված միջազգային օլիմպիադայում

© Photo : official site of MESCS of RA Հայ աշակերտները 27 մեդալ են նվաճել Բալիում անցկացված միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 27 մեդալ են նվաճել Բալիում անցկացված միջազգային օլիմպիադայում - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2026
Բաժանորդագրվել
Հայաստանը ներկայացնող աշակերտներից 2-ն արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանյան աշակերտները Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 6–րդ օլիմպիադայում (IABO)» նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։
Ոսկե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից Ռոբերտ Գեղամյանը (9-րդ դասարան), Սամվել Խաչատրյանը (10-րդ դասարան), Սոֆի Ծուլիկյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անժելա Կարապետյանը (11-րդ դասարան), Լևոն Հովսեփյանը (12-րդ դասարան), Էմմի Նազարյանը (12-րդ դասարան), Ալիկ Ղարագյոզյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Նարեկ Ղազարյանը (12-րդ դասարան)։
Արծաթե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից Գևորգ Գասպարյանը (10-րդ դասարան), Ալեքսանդր Գրիգորյանը (10-րդ դասարան), Աննա Ստեփանյանը (11-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Գոռ Կարապետյանը (11-րդ դասարան), Էդվին Շահինյանը (12-րդ դասարան), «Հերացի» բժշկական քոլեջից՝ Արամ Ծատուրյանը (11-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Անի Բաղդասարյանը (12-րդ դասարան), Ժաննա Հովսեփյանը (11-րդ դասարան), Էլինա Հակոբյանը (11-րդ դասարան), Դավիթ Հովհաննիսյանը (11-րդ դասարան), Էլեն Ղազարյանը (10-րդ դասարան), Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Անահիտ Հունոյանը (12-րդ դասարան)։
Բրոնզե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից Արամ Մուրադյանը (9-րդ դասարան), Եվա Դարբինյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անի Համբարձումյանը (12-րդ դասարան), Լևոն Սարգսյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Մարի Առաքելյանը (10-րդ դասարան), Երևանի թիվ 148 ավագ դպրոցից՝ Ադրիանա Ավետիսյանը (10-րդ դասարան), Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից՝ Միլլա Հակոբյանը (10-րդ դասարան)։
ԿԳՄՍՆ–ից նաև հայտնում են, որ Հայաստանը ներկայացնող 2 աշակերտ (Նազարյան Էմմի և Ղազարյան Նարեկ) արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։
Նշենք, որ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի IABO-ի եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն էին ստացել նախընթաց երկու փուլերն առցանց ձևաչափով հաղթահարած աշակերտները: Ընդհանուր առմամբ օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են 7 երկրների (Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Մալազիա, Հայաստան, Ռուսաստան և Ռումինիա) 214 աշակերտներ։
Հիշեցնենք, որ IABO-ի նախորդ՝ 5-րդ միջազգային օլիմպիադան, անցկացվել էր առցանց ձևաչափով, որին Հայաստանից մասնակցել էին 8 ուսումնական հաստատությունների 21 աշակերտներ և արժանացել 5 ոսկե, 9 արծաթե ու 7 բրոնզե մեդալների:
Լրահոս
0