https://arm.sputniknews.ru/20260616/aa-irani-havaqakani-marzichy-hajtararel-e-vor-ir-timi-iravunqnery-votnaharvel-en-amnum--103538461.html
ԱԱ. Իրանի հավաքականի մարզիչը հայտարարել է, որ իր թիմի իրավունքները ոտնահարվել են ԱՄՆ–ում
ԱԱ. Իրանի հավաքականի մարզիչը հայտարարել է, որ իր թիմի իրավունքները ոտնահարվել են ԱՄՆ–ում
Sputnik Արմենիա
Իրանի հավաքականը Լոս Անջելեսում 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Նոր Զելանդիայի հետ։ 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T10:15+0400
2026-06-16T10:15+0400
2026-06-16T16:25+0400
տեսանյութեր
տեսանյութ
ֆուտբոլ
ֆուտբոլի աշխարհի առաջնություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103537885_101:0:1179:607_1920x0_80_0_0_f5c6cc8df3d44b4bac46317af483436d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիր Ղալենոյին կարծում է, որ իր թիմի իրավունքները խախտվել են ԱՄՆ–ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։Այսօր Իրանի հավաքականը Լոս Անջելեսում 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Նոր Զելանդիայի հետ։Աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի հավաքականից գողացել են գնդակներն ու խաղակոշիկները«Մեր թիմի իրավունքները, հավանաբար, ամբողջ գավաթում ամենաշատն են ոտնահարվել»,– մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ղալենոյին։Նա հայտնել է, որ թիմի տեղափոխումը կարծես թե ծրագրում են առանց խաղացողների կարծիքը հաշվի առնելու։Իրանի հավաքականը մասնակցում է աշխարհի առաջնությանը և իր խաղերն անցկացնում է ԱՄՆ–ում։Ի սկզբանե նախատեսվում էր, որ իրանցիների բազան գտնվելու է ԱՄՆ Արիզոնա նահանգում, սակայն ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության և ազգային հավաքականի անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին իրանական կողմը ՖԻՖԱ-ից թույլտվություն էր խնդրել մարզական բազան Մեքսիկա տեղափոխելու համար։Շակիրան և վառ շոուն Մեխիկոյում. կայացավ ֆուտբոլի 23-րդ աշխարհի առաջնության բացումըԱշխարհի առաջնության մեկնարկից առաջ ԱՄՆ-ն վերացրեց Իսլամական Հանրապետության երկրպագուների համար նախատեսված քվոտաները, իսկ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ իրենք չեն կարողանա մասնակցել իրենց թիմի խաղերին։ Պատվիրակության 15 անդամներին վիզա չեն տրամադրել, 4-ը հաղթել են դրա բողոքարկումը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Иранские болельщики в Лос-Анджелесе
Sputnik Արմենիա
Иранские болельщики в Лос-Анджелесе.
2026-06-16T10:15+0400
true
PT0M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103537885_238:0:1044:604_1920x0_80_0_0_5001ef09c1a7a4291971a3166e519e7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, իրանի իսլամական հանրապետություն
տեսանյութեր, տեսանյութ, видео, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, իրանի իսլամական հանրապետություն
ԱԱ. Իրանի հավաքականի մարզիչը հայտարարել է, որ իր թիմի իրավունքները ոտնահարվել են ԱՄՆ–ում
10:15 16.06.2026 (Թարմացված է: 16:25 16.06.2026) Իրանի հավաքականը Լոս Անջելեսում 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Նոր Զելանդիայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիր Ղալենոյին կարծում է, որ իր թիմի իրավունքները խախտվել են ԱՄՆ–ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։
Այսօր Իրանի հավաքականը Լոս Անջելեսում 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Նոր Զելանդիայի հետ։
«Մեր թիմի իրավունքները, հավանաբար, ամբողջ գավաթում ամենաշատն են ոտնահարվել»,– մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ղալենոյին։
Նա հայտնել է, որ թիմի տեղափոխումը կարծես թե ծրագրում են առանց խաղացողների կարծիքը հաշվի առնելու։
«Մենք պետք է խաղից առաջ երկու գիշեր անցկացնեինք, նրանք թույլ չտվեցին։ Եվ մենք պետք է այսօր մնայինք և վերականգնվեինք... Մենք չգիտենք, թե ինչու են նրանք մեզ հետ բերում», – ասել է մարզիչը։
Իրանի հավաքականը մասնակցում է աշխարհի առաջնությանը և իր խաղերն անցկացնում է ԱՄՆ–ում։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ իրանցիների բազան գտնվելու է ԱՄՆ Արիզոնա նահանգում, սակայն ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության և ազգային հավաքականի անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին իրանական կողմը ՖԻՖԱ-ից թույլտվություն էր խնդրել մարզական բազան Մեքսիկա տեղափոխելու համար։
Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ ԱՄՆ-ն վերացրեց Իսլամական Հանրապետության երկրպագուների համար նախատեսված քվոտաները, իսկ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ իրենք չեն կարողանա մասնակցել իրենց թիմի խաղերին։ Պատվիրակության 15 անդամներին վիզա չեն տրամադրել, 4-ը հաղթել են դրա բողոքարկումը։