https://arm.sputniknews.ru/20260615/trampy-vensy-ev-irani-khvorhrdarani-khvosnaky-hushagir-en-stvoragrel-zlm-103532460.html
Թրամփը, Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակը հուշագիր են ստորագրել. ԶԼՄ
Թրամփը, Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակը հուշագիր են ստորագրել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը ստորագրվել է էլեկտրոնային եղանակով։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T21:44+0400
2026-06-15T21:44+0400
2026-06-15T22:17+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հուշագիր
դոնալդ թրամփ
ջեյ դի վենս
բաղեր ղալիբաֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103337744_0:163:1600:1063_1920x0_80_0_0_04a61b9ebb8ead698d8bf74da3a69e1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ճգնաժամի կարգավորման մեկնարկի մասին հուշագիր են ստորագրել էլեկտրոնային ձևաչափով։ Այս մասին հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։Ավելի վաղ Վենսը հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքը ստորագրվել է էլեկտրոնային տարբերակով կիրակի օրը, սակայն չէր հստակեցրել, թե հատկապես ով է ստորագրել այն։Հուշագրի ստորագրումից հետո, ինչպես ավելի վաղ նշել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է 60 օրվա ընթացքում բանակցեն վերջնական համաձայնագրի մշակման համար, որի արդյունքը պետք է լինի իրանական միջուկային խնդրի լուծումը և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հունիսի 14-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103337744_156:0:1600:1083_1920x0_80_0_0_a31c655d0c72f12d6448ab50a4eef75c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր, դոնալդ թրամփ, ջեյ դի վենս, բաղեր ղալիբաֆ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր, դոնալդ թրամփ, ջեյ դի վենս, բաղեր ղալիբաֆ
Թրամփը, Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակը հուշագիր են ստորագրել. ԶԼՄ
21:44 15.06.2026 (Թարմացված է: 22:17 15.06.2026) Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը ստորագրվել է էլեկտրոնային եղանակով։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ճգնաժամի կարգավորման մեկնարկի մասին հուշագիր են ստորագրել էլեկտրոնային ձևաչափով։ Այս մասին հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ Վենսը հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքը ստորագրվել է էլեկտրոնային տարբերակով կիրակի օրը, սակայն չէր հստակեցրել, թե հատկապես ով է ստորագրել այն։
«Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Թրամփն ու Վենսը։ Իրանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ղալիբաֆը»,-X սոցիալական ցանցում գրել է կայքի լրագրող Բարաք Ռավիդը։
Հուշագրի ստորագրումից հետո, ինչպես ավելի վաղ նշել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է 60 օրվա ընթացքում բանակցեն վերջնական համաձայնագրի մշակման համար, որի արդյունքը պետք է լինի իրանական միջուկային խնդրի լուծումը և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։ Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հունիսի 14-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։