00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել ուկրաինական ռազմական օբյեկտներին

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2026
Բաժանորդագրվել
ՌԴ պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ նախանշված բոլոր թիրախները խոցվել են։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ի պատասխան Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունների՝ Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ի պատասխան Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունների, ՌԴ զինված ուժերը օդային, ցամաքային և ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքերով, հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Կիև, Խարկով և Դնեպրոպետրովսկ քաղաքներում գտնվող պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտներին», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թիրախավորվել են նաև ռազմական օդանավակայանները և համալրման տարածքային կենտրոնները:
Մասնավորապես, թիրախավորվել և խոցվել են հետևյալ ձեռնարկությունները.
«Կիևի «Ռադար» գործարան» ԲԸ, որն իրականացնում է մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների մշակում և արտադրություն, ինչպես նաև ռազմական նշանակության ռադիոտեղորոշիչ համակարգերի արտադրություն և նորոգում,
Մեծ և միջին հեռավորության ԱԹՍ-ների արտադրության և կիրառման նախապատրաստման (կարգավորման) արտադրամասը Դովժենկոյի անվան կինոստուդիայի տարածքում,
«Անօդաչու տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն, որը արտասահմանյան պահեստամասերով իրականացնում է մեծ հեռահարության հարվածային ԱԹՍ-ների խոշորահանգույց հավաքում,
«Մայակ գործարան» ԲԸ, որն արտադրում է անօդաչու թռչող սարքերի և «Ֆլամինգո» թևավոր հրթիռների արձակման արագացուցիչների մարտական մասեր,
«Կիևի «Բուրեվեստնիկ» պետական գործարանը, որն Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրում է մեծ և միջին հեռահարության ԱԹՍ-ներ, ինչպես նաև ռադիոտեղորոշիչ տեխնիկա,
«Ուկր Արմո Տեխ» ՍՊԸ-ն, որն իրականացնում է ԱԹՍ-ների և տարբեր տեսակի հրթիռների մարտական մասերի (ռազմամթերքի) հավաքում,
«Կիևի ագրեգատային գործարան» և «Քաղաքացիական ավիացիայի թիվ 410 ավիավերանորոգման գործարան» ձեռնարկությունները, որոնք իրականացնում են օդային և տիեզերական թռչող սարքերի արտադրություն, ավիացիոն տուրբոռեակտիվ շարժիչների, ինչպես նաև մեծ և միջին հեռահարության ԱԹՍ-ների համալրիչների թողարկում և նորոգում,
«Կիևի «Նովայա Պոչտա» նորարարական տերմինալը, որն իրականացնում է կրկնակի նշանակության արտադրանքի, այդ թվում՝ ԱԹՍ-ների, ռոբոտային համալիրների և ՌԷՊ միջոցների արտադրության համար առաքում և պահպանում,
«Դնեպրովսկի էլեկտրամեխանիկական սարքավորումների գործարան» մասնավոր ԲԸ, Խարկով քաղաքի «Գրինհաուս սոլյուշն» և «ԴՏ-1 Գրուպ» ՍՊԸ-ի արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք հավաքում են մարտական բաղադրիչներ անօդաչու թռչող սարքերի և տարբեր տեսակի հրթիռների համար:
Բացի այդ, հարված է հասցվել Վասիլկովի, Ումանի, Չերկասիի և Կրասնայա Սլոբոդկայի ռազմական օդանավակայաններին, ինչպես նաև Կիև քաղաքում համալրման տարածքային կենտրոններին։
«Նախանշված բոլոր օբյեկտները խոցվել են», – հայտարարել են ռազմական գերատեսչությունում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0