00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կապանում դեղնավուն անձրևաջրերի փաստով վարչական վարույթ է նախաձեռնվել

Բաժանորդագրվել
Նույն պատկերը քաղաքում արձանագրվել էր նաև ուղիղ մեկ տարի առաջ։
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարչական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության՝ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերը քաղաքի փողոցներ են հասել հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից։
«Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար»,- հայտնում են տեսչական մարմնից։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի երեկոյան սոցցանցերում տարբեր օգտատերեր տեսանյութեր էին տարածել, որոնցում երևում էին Կապանի փողոցները՝ ողողված դեղնավուն ջրերով։
Հավելենք, որ անցյալ տարի կրկին այս օրերին Կապանի փողոցները ողողվել են դեղնանարնջագույն ջրերով, որոնք քաղաք էին հասել Կավարտի հանքավայրից։
Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: 8-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: Հայաստանի անկախացումից հետո շահագործումը հանքի դադարեցվել է, սակայն Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» (այժմ` «Դանդի Փրիշս Մեթալս») ընկերությունը, վերսկսել էր Կավարտի հանքի շահագործումը, սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել էր։
Լրահոս
0