https://arm.sputniknews.ru/20260615/hh-dramy-dvolari-nkatmamb-aveli-e-arzhevvorvel-qan-rublu-kam-evrvoji-depqum-kb-pvokhnakhagah--103515585.html
ՀՀ դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում. ԿԲ փոխնախագահ
ՀՀ դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում. ԿԲ փոխնախագահ
Sputnik Արմենիա
Հովհաննես Խաչատրյանի խոսքով` ներկայումս կանխիկի շուկան Հայաստանում բավականին մեծացել է հիմնականում սուբյեկտիվ պատճառներով` մասնավորապես, զբոսաշրջային հոսքերի... 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T13:31+0400
2026-06-15T13:31+0400
2026-06-15T13:33+0400
անկանխիկ վճարում
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
դոլար
դրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97613108_0:150:1600:1050_1920x0_80_0_0_fe97fbee89be42a410be9fe123f9a632.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ դրամը վերջին շրջանում դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում։ Այդ մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին։Պատգամավորը ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց` վերջին շրջանում ինչպիսի՞ն է եղել կանխիկ մուտքերի պատկերը, որքա՞ն է եղել կանխիկի շարժը ՀՀ–ում, արդյոք դրսից եկած մուտքերը նաև չե՞ն նպաստել արտարժույթի նվազմանն ու դրամի արժևորմանը։ Ի պատասխան Խաչատրյանն ասաց, որ ավելի ուշադիր հետևում են դոլարի շարժին և արդյունքում արձանագրել են, որ այն բավականին արժեզրկվել է։Խաչատրյանի խոսքով` ներկայումս կանխիկի շուկան Հայաստանում բավականին մեծացել է հիմնականում սուբյեկտիվ պատճառներով` մասնավորապես, զբոսաշրջային հոսքերի մեջ ավելացել է կանխիկի շրջանառությունը։«ԵՄ–ից եկած զբոսաշրջիկների շրջանում դա չնչին գումար է կազմում, քանի որ նրանք հիմնականում քարտերով են ծախսերը կատարում, իսկ ՌԴ–ից եկածները, տարբեր պատճառներից և դժվարություններից ելնելով, կանխիկով են առևտուր անում։ Մենք միշտ հետևում ենք այդ թվերին»,– ընդգծեց Խաչատրյանը։ ԿԲ փոխնախագահի ունեցած տվյալներով` այս տարվա ապրիլին կանխիկի շրջանառությունը մի փոքր ավելացումը կապված է եղել նաև մի շարք այլ արտաքին գործոններով, մասնավորապես միջազգային ներդրողներն ակտիվ սկսել են գնել ՀՀ դրամով արտահայտված արժեթղթեր, որն էլ վերջին 6–7 ամսվա ցուցանիշների վրա էական ազդեցություն է թողել դրամի ուժեղացման վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97613108_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4e614cf62b51ef88c20a76997aeda958.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկանխիկ վճարում, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), դոլար, դրամ
անկանխիկ վճարում, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), դոլար, դրամ
ՀՀ դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում. ԿԲ փոխնախագահ
13:31 15.06.2026 (Թարմացված է: 13:33 15.06.2026) Հովհաննես Խաչատրյանի խոսքով` ներկայումս կանխիկի շուկան Հայաստանում բավականին մեծացել է հիմնականում սուբյեկտիվ պատճառներով` մասնավորապես, զբոսաշրջային հոսքերի մեջ ավելացել է կանխիկի շրջանառությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ դրամը վերջին շրջանում դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում։ Այդ մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին։
Պատգամավորը ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց` վերջին շրջանում ինչպիսի՞ն է եղել կանխիկ մուտքերի պատկերը, որքա՞ն է եղել կանխիկի շարժը ՀՀ–ում, արդյոք դրսից եկած մուտքերը նաև չե՞ն նպաստել արտարժույթի նվազմանն ու դրամի արժևորմանը։
Ի պատասխան Խաչատրյանն ասաց, որ ավելի ուշադիր հետևում են դոլարի շարժին և արդյունքում արձանագրել են, որ այն բավականին արժեզրկվել է։
«ԱՄՆ դոլարը, բացառությամբ վերջին մեկ–երկու շաբաթների, էականորեն արժեզրկվել է համաշխարհային արժույթների նկատմամբ»,– նշեց նա։
Խաչատրյանի խոսքով` ներկայումս կանխիկի շուկան Հայաստանում բավականին մեծացել է հիմնականում սուբյեկտիվ պատճառներով` մասնավորապես, զբոսաշրջային հոսքերի մեջ ավելացել է կանխիկի շրջանառությունը։
«ԵՄ–ից եկած զբոսաշրջիկների շրջանում դա չնչին գումար է կազմում, քանի որ նրանք հիմնականում քարտերով են ծախսերը կատարում, իսկ ՌԴ–ից եկածները, տարբեր պատճառներից և դժվարություններից ելնելով, կանխիկով են առևտուր անում։ Մենք միշտ հետևում ենք այդ թվերին»,– ընդգծեց Խաչատրյանը։
ԿԲ փոխնախագահի ունեցած տվյալներով` այս տարվա ապրիլին կանխիկի շրջանառությունը մի փոքր ավելացումը կապված է եղել նաև մի շարք այլ արտաքին գործոններով, մասնավորապես միջազգային ներդրողներն ակտիվ սկսել են գնել ՀՀ դրամով արտահայտված արժեթղթեր, որն էլ վերջին 6–7 ամսվա ցուցանիշների վրա էական ազդեցություն է թողել դրամի ուժեղացման վրա։