00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:34
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Հայկական ընտրություններ 2026»-ի ռիսկերն ու հետևանքները կամ վերադարձ դեպի ապագա

© SputnikՓաշինյանը քվերակությանը
Փաշինյանը քվերակությանը - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2026
Փաշինյանը քվերակությանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընտրությունների կասկածելի լեգիտիմությունը, որը նշում է ընդդիմությունը, կարող է ունենալ հետևանքներ, որոնք սպառնում են Հայաստանի քաղաքական կայունությանը, հասարակականկոնսենսուսին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին ուղղությամբ։
Ահա և ավարտվեցին հայաստանյան ընտրությունները, որոնց արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 64, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը 29, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 12 պատգամավորական մանդատ։ Այս ուժերին վարկանիշով ամենամոտ՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարան անցնելու համար չստացավ ընդամենը մի քանի տասնյակ ձայն, այն էլ ԿԸՀ-ի, մեղմ ասած, շատ տարօրինակ որոշումների արդյունքում:
Ինչպես և սպասելի էր, ընտրարշավը և բուն ընտրությունները վերածվեցին մի շարք գործընթացների, որոնք, իրական ընդդիմության գնահատմամբ, մեղմ ասած՝ մեծ կասկածի տակ են դնում ընտրությունների լեգիտիմությունը:
Ես չեմ անդրադառնա ընտրապայքարիհիվանդագին ու բացարձակ աննորմալ մթնոլորտին, որը նախևառաջ իշխանամետ թիմի մարտավարության շնորհիվ վերածվել էր հրապարակային հայհոյանքների, վիրավորանքների ու սպառնալիքների ինչ-որ շքերթի, դրա փոխարեն պիտի հասկանանք` ինչ կլինի հետո։
Բայց ապագային անդրադառնալուց առաջ պետք է ֆիքսելմիշատկարևոր նրբություն՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրվանից հայտարարում էին Հայաստանի ընտրական և քրեական օրենսդրության զանգվածային խախտումների մասին: Թեև, հանուն արդարության, պետք է նշել, որ իշխանություննուընդդիմությունը տարբեր կերպ էին մեկնաբանում ինչպես նախընտրական գործընթացները, այնպես էլ բուն ընտրությունները։
Ընդդիմության հասցեին իշխանությունների կողմից լրտեսության աղմկահարույց մեղադրանքները, ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային կալանավորումները, վարչական ռեսուրսի կիրառումը (ընդդիմության կարծիքով) առանցքային դեր խաղացին այն արդյունքների վրա, որոնք մենք տեսնում ենք այսօր։
Իշխանությունը, իր հերթին, նախընտրական ողջ ժամանակահատվածում և բուն ընտրությունների ժամանակ ընդդիմությանը մեղադրում էր ընտրողներին կաշառելու համար, ձերբակալում և կալանավորում էր ընդդիմադիր ուժերի հարյուրավոր ներկայացուցիչների։ Սակայն ո՛չ մի, ընդգծում եմ՝ո՛չ մի, ընտրակաշառք տալու փաստ, որն ապացուցված է դատարանում, այդպես էլ չի ներկայացվել։
Արձանագրենք` ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ ընդդիմության հիմնավոր կասկածները կարող են ունենալ հետևանքներ, որոնք սպառնում են Հայաստանի կայունությանը, հասարակական կոնսենսուսին և քաղաքական դիմակայությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին ուղղությամբ:
Սակայն ունենք այն, ինչ ունենք, և դա, անկասկած, կանդրադառնա երկրի ապագայի վրա:
Դիտարկենք հերթով:
Ներքին քաղաքական առումով հասարակական պառակտումը գնալով սրվելու է, ինչին զուգընթաց հասարակության մեջ մշտապես գեներացվելու է ատելություն և անվստահություն։
Արտաքին առումով, հաշվի առնելով փաշինյանական իշխանության՝ Արևմուտքի հետ առավելագույն մերձեցմանն ուղղված քաղաքականությունը, տնտեսական, քաղաքական և հասարակական կապերի գծով շարունակվելու է հարաբերությունների վատթարացումը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի չափազանց ծանր հետևանքների Հայաստանի տնտեսության համար։
Իրանի հետ հարաբերությունների առումով ևս կարձանագրվի հակասությունների աճ՝ պայմանավորված հայ-իրանական սահմանին աշխարհաքաղաքական տեսանկյունից խիստ կասկածելի, տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում ԱՄՆ ազդեցության զգալի ընդլայնում ենթադրող TRIPP նախագիծն իրականացնելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությամբ։ Այլ կերպ ասած՝ իրանցիները գնալով ավելի են դիտարկելու Հայաստանը որպես պոտենցիալ սպառնալիքների աղբյուր, որն անխուսափելիորեն կհանգեցնի հայ-իրանական հարաբերություններում լարվածության աճի:
Ինչ վերաբերում է Հայաստանի և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև այսպես կոչված խաղաղության գործընթացին, ապա միանշանակ կարելի է պնդել, որ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանը որպես անկախ պետություն առավելագույնս թուլացնելու քաղաքականությունը: Առաջիկայում պետք է ակնկալել Բաքվի դիրքորոշման կոշտացում, որի նպատակն է կունենա ստիպել փաշինյանականիշխանություններին ուղիղ բանակցությունների դուրս գալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ՝ ՀՀ իշխանությունների ձեռքով իրավական հիմք ձևավորելով «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի իրագործման համար, որիշրջանակներում նախատեսվում է Հայաստանի տարածքների բնակեցում տասնյակ, հնարավոր է՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիներով։
Միաժամանակ, Հայաստանի նորընտիր իշխանությունների բավարար լեգիտիմության բացակայությունը էապես թուլացնում է երկրի ադրբեջանականացման գործընթացներին արդյունավետ դիմադրելու հնարավորությունները։
Ամփոփելով՝ հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ հանրապետության ձևավորման հենց սկզբում կրկին եղել է իշխանությանլեգիտիմության հարց։ Այն ժամանակ երկիրը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ։ Թե ինչ կլինի Հայաստանի հետ հիմա և ապագայում, կարելի է հասկանալ՝ ուսումնասիրելով անցյալի իրադարձությունները, երբ իշխանությունները չունեին հանրային վստահության և կոնսենսուսի բավարար մակարդակ։
Ամեն դեպքում, մեր երկրին բարդ ժամանակներ են սպասվում, և միայն իրավիճակի սթափ գնահատականը կօգնի գոնե մասամբ չեզոքացնել «հայկական ընտրություններ-2026»-ի ռիսկերնուհետևանքները։
ԿԸՀ որոշումն աբսուրդային է. Հայկ Մամիջանյանը` ՀՀԿ–ի հետագա քայլերի մասին
Լրահոս
0