00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում դաժան ծեծի ենթարկված զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, 1 կալանավորված կա. ԶԼՄ

© Sputnik / Nelli Danielyan«Մուրացան» հոսպիտալ
«Մուրացան» հոսպիտալ - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2026
Բաժանորդագրվել
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Տարեսկզբին Նուբարաշենի N զորամասի մոտակայքում դաժան ծեծի ենթարկված 24-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մ․-ն, որը դեպքից հետո երկար ժամանակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, դուրս է գրվել բուժհաստատությունից և տեղափոխվել տուն։ Այս մասին գրում է NEWS.am-ը։

Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, ՊՆ-ն զորացրել է նրան։
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ ծեծի դեպքով կա 1 կալանավորված անձ։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 1-ի նկատմամբ՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով: Մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը»,- նշել են ՔԿ–ից։
Հիշեցնենք` պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի էին ենթարկել փետրվարի 5-ին` ժամը 20։30-ի սահմաններում։ Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Նա ծանր վնասվածքներ էր ստացել դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում։ Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։
Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ պայմանագրային զինծառայողին ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հավելենք, որ զինծառայողը Կոտայքի մարզի բնակիչ է, ծառայում էր Նուբարաշենի զորամասում։
Լրահոս
0