00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԴԾ–ն բացահայտել է ռուսական ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերման խարդախ սխեմա

Բաժանորդագրվել
Դատարանի որոշմամբ երեք կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ նշանակվել է տնային կալանք։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները բացահայտել են 7 միլիարդ ռուբլի արժողությամբ ռուսական ընկերությունների բաժնետոմսերի՝ հակապատժամիջոցների շրջանցմամբ ձեռքբերման խարդախ սխեմա։ Այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
«Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է կիպրական «Mind Money Limited» բրոքերային ընկերության (նախկինում՝ «Zerich Securities Ltd.») ղեկավարների և նրանց հանցակիցների անօրինական գործունեությունը, որոնք ներքաշված են եղել ռուսական հեռահաղորդակցության, վառելիքային և էներգետիկական ընկերությունների ավելի քան 7 միլիարդ ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի խարդախության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ չարամիտները, խախտելով հակապատժամիջոցային օրենսդրությունը, իրավունք են ձեռք բերել ռուսական հանրային ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ, որոնք վաճառվում էին արտասահմանյան ֆոնդային շուկաներում մինչև արգելքի սահմանումը:
Խարդախ սխեման իրացնելու նպատակով կասկածյալները հանցավոր համաձայնության են եկել «Investment Chamber» ՍՊԸ-ի ղեկավարության հետ և կեղծ փաստաթղթերի միջոցով փոխանակել ամերիկյան «սառեցված» ավանդային անդորրագրերը ռուսական ընկերությունների բաժնետոմսերի հետ՝ դրանով իսկ վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Օտարերկրացուն ՌԴ զինվորականի սպանություն են պատվիրել. ԱԴԾ–ն կանխել է ահաբեկչությունը
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Քրեական գործով մեղադրյալների՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բնակության վայրում և գրասենյակներում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են կապի սարքավորումներ, փաստաթղթեր, ռուս և օտարերկրյա իրավաբանական անձանց կնիքներ, կրիպտոդրամապանակներով թվային կրիչներ, ավելի քան 100 մլն ռուբլի գումար։
Դատարանի որոշմամբ երեք կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ նշանակվել է տնային կալանք։
Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են։
Կուրբան Բայրամ տոնի նախօրեին ահաբեկչություն է կանխվել Ուլյանովսկի մարզի գաղութում. ԱԴԾ
Լրահոս
0