00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանից Հայաստան 490 տոննա ռուսական հացահատիկ է ուղարկվել

© Photo : СМИՌուսական ցորեն
Ռուսական ցորեն - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2026
Բաժանորդագրվել
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ փոխադրումների շրջանակում արդեն մոտ 35 հազար տոննա հացահատիկ է մատակարարվել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը՝ մոտ 490 տոննա ընդհանուր քաշով, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել երկաթուղով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ադրբեջանական երկաթուղիներ» (ԱԵՈւ) ՓԲԸ-ից։
Ադրբեջանը 2025 թվականի հոկտեմբերի վերջին հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքը։
«Բիլաջարի կայարանից (Բաքու. խմբ․) ուղարկվել է 7 վագոն ցորեն (490 տոննա)»,- հայտնել են ԱԵՈւ-ից։
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ փոխադրումների շրջանակում արդեն մատակարարվել է մոտ 35 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
Բացի տարանցումից, շարունակվում է նաև նավթամթերքի արտահանումը Ադրբեջանից Հայաստան։ Մինչ օրս արտահանվել է ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։
Լրահոս
0