00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Pavel GhevodnyanՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2026
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Նշվում է, որ Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և կարծում է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը կարող է նպաստել «3+3» տարածաշրջանային հարթակը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Մոսկվա կատարելիք երկօրյա այցից առաջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը:
«Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով։ Դրան կարելի է հասնել «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «3+3» հարթակը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Ձևաչափը ստեղծվել է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո՝ տարածաշրջանային անվտանգության, տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության հարցեր քննարկելու համար։ Վրաստանը չի մասնակցում հարթակի միջոցառումներին։
Լրահոս
0