00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Նախագահը հուզվել է». Ուշակովը Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները բացահայտել

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2026
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամենահրատապ միջազգային հարցերից բացի, ՌԴ և ԱՄՆ նախագահները քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը և երկու երկրների ներկայացուցիչների միջև հետագա շփումների հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի– Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օգտագործել իր ազդեցությունը Կիևի և եվրոպացի գործընկերների վրա՝ ուկրաինական կարգավորման առաջխաղացման համար։ Այս հարցերն են եղել 2 առաջնորդների հեռախոսազրույցի կենտրոնական թեմաները, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի։
Ուշակովի խոսքով՝ Թրամփը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքի մասին և նշել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։ Ամերիկացի առաջնորդը հույս ունի, որ բանակցային գործընթացի արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում։
Իր հերթին Պուտինը գոհունակություն է հայտնել, որ ճգնաժամը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ անկայունության, վերահսկողության տակ է վերցվում։ Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իրավիճակի լուծման առաջարկների որոնման գործում իր ներգրավվածության համար։ Առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել աշխատանքը իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Զգալի ուշադրություն է դարձվել նաև ուկրաինական հակամարտությանը։ Ուշակովի խոսքով՝ Թրամփը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը և հայտարարել է, որ մտադիր է օգտագործել իր լիազորությունները բանակցային գործընթացը առաջ մղելու համար։
«Նա հայտարարել է, որ պատրաստ է ազդեցություն գործադրել թե՛ եվրոպացի գործընկերների, թե՛ Կիևի վրա, այդ թվում՝ «յոթնյակի» առաջիկա գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող շփումների ընթացքում։
Զրույցի ընթացքում նաև նշվել է, որ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների նկատմամբ վերջերս իրականացված հարվածները բարդացնում են կարգավորման գործը։ Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման թեման՝ Ուշակովը կրկնել է Մոսկվայի՝ ավելի վաղ հնչեցված դիրքորոշումը. եթե ուկրաինացի առաջնորդը շահագրգռված է Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններով, ապա կարող է ժամանել Մոսկվա։
Ամենասուր միջազգային հարցերից բացի, նախագահները քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը և երկու երկրների ներկայացուցիչների միջև հետագա շփումների հեռանկարները։ Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է բովանդակալից և անդրադարձել է ինչպես միջազգային ընթացիկ օրակարգին, այնպես էլ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկկողմ համագործակցությանը։
Զրույցի առանձին հատված անձնական շփում է եղել։ Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել նրան Ռուսաստանի օրվա կապակցությամբ հղված շնորհավորանքի համար։ Ուշակովի խոսքով՝ այդ շնորհավորանքները կրել են ոչ ֆորմալ բնույթ և արտացոլել երկու առաջնորդների միջև ձևավորված հարաբերությունները։ Իր հերթին Թրամփը նշել է, որ Պուտինը եղել է առաջին օտարերկրյա ղեկավարը, ով զանգահարել է իրեն շնորհավորելու համար։
«Դոնալդ Թրամփը զգացված էր ասվածից, շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ Վլադիմիր Պուտինը բոլոր օտարերկրյա առաջնորդներից առաջինն էր, ով զանգահարել է Սպիտակ տուն»։
Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը նաև ռուս առաջնորդին է փոխանցել իր կնոջ՝ Մելանյա Թրամփի ողջույնները։ Պուտինը խնդրել է նրան փոխանցել լավագույն բարեմաղթանքները և դրական է արտահայտվել ընտանիքներից բաժանված երեխաների վերամիավորման ուղղությամբ նրա մարդասիրական գործունեության մասին։
Բնութագրելով զրույցի մթնոլորտը՝ Ուշակովը նշել է, որ Պուտինն իր հարգանքն է հայտնել ամերիկյան նախագահի անձնական հատկանիշների, դժվարությունները հաղթահարելու և նպատակներին հասնելու նրա ունակության նկատմամբ։ Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ զրույցն անցել է ոչ պաշտոնական մթնոլորտում և «ոչ առանց հումորի»։ Այն դարձել է Պուտինի և Թրամփի 13-րդ հեռախոսազրույցը այն բանից հետո, երբ ամերիկացի առաջնորդը վերադարձել է նախագահի պաշտոնին։
«Այն տևել էր ավելի քան մեկուկես ժամ և անցել էր բարեկամական մթնոլորտում, եղել էր անկեղծ և գործնական»,- հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր նշում է իր 80-ամյակը։
Լրահոս
0