00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գովազդի զոհերը․ ՀՀ-ում աճել է իրենց հնարավորություններից վեր վարկեր վերցրած մարդկանց թիվը

© Sputnik / Игорь ЗарембоԲանկ
Բանկ - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2026
Բանկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին Հայաստանի բանկերն ակտիվորեն ընդլայնել են «մեկ հպումով» սպառողական վարկերի տրամադրումը։ Արդյունքում հարցված վարկառուների գրեթե 20%-ն ունի վճարումների ուշացումներ կամ ժամկետանց պարտավորություններ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հայաստանում աճել է այն մարդկանց թիվը, որոնք վարկեր (կամ այլ տեսակի պարտքեր) են վերցրել ավելի մեծ չափով, քան թույլ են տալիս իրենց միջոցները։ Այդ մասին վկայում են «Բարոմետր 2025. բնակչության ֆինանսական կարողությունների գնահատում» հետազոտության արդյունքները, որն իրականացրել է «Ամպերա» հետազոտական ընկերությունը՝ ՀՀ Կենտրոնական բանկի պատվերով։ Հարցմանը մասնակցել է Հայաստանի ամբողջ տարածքից 1 535 մարդ։
Եթե 2014թ-ին հարցվածների 41,6%-ն ուներ վարկային կամ այլ պարտավորություններ, ապա 2025-ին այդ ցուցանիշը հասել է 55,5%-ի։ Ընդ որում, նվազել է այն մարդկանց տոկոսը, որոնք վարկեր են վերցնում իրենց հնարավորությունների սահմաններում, և աճել է նրանց թիվը, ովքեր պարտք են վերցնում «այնքան, որքան անհրաժեշտ է»՝ առանց հաշվի առնելու սեփական ֆինանսական կարողությունները։
Հետազոտության համաձայն՝ մարդկանց վարքագծում այս բացասական միտումը 2014-2019 թվականներին որոշ չափով դանդաղել էր, սակայն վերջին 5-6 տարիներին կրկին ուժեղացել է։
Հատկանշական է (հետազոտությունում այդ մասին չի ասվում), որ հենց այդ տարիներին բանկերը (մրցակցելով միմյանց հետ) ակտիվացրել են սպառողական վարկավորման ոլորտը, այդ թվում՝ առցանց և պարզեցված ընթացակարգերով («մեկ հպումով») վարկերի տրամադրումը։ Խանութների, հատկապես կենցաղային տեխնիկայի և բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ցանցերի հետ համագործակցությամբ բանկերը լայնորեն տարածել և հեշտացրել են նաև տոկոսադրույքով ապառիկ վաճառքը։
Այս բոլոր ֆինանսական ծառայությունները լայնորեն գովազդվում են։ Հետազոտության տվյալներով՝ այն պարտապանների տոկոսը, որոնք վերցրել են վարկեր և այլ պարտքեր «այնքան, որքան անհրաժեշտ է»՝ առանց հաշվի առնելու իրենց հնարավորությունները, 2014 թվականին կազմել է 43,5%, 2019 թվականին նվազել է մինչև 37,1%, իսկ 2025 թվականին աճել է մինչև 47,1%։
Արդյունքում, վարկ ունեցող հարցվածների 19,1%-ը նշել է, որ ունի վճարումների ուշացումներ կամ ժամկետանց պարտավորություններ։
2014 թվականի համեմատ զգալիորեն աճել է նաև այն մարդկանց թիվը, որոնք գումար են պարտք վերցնում բացառապես պաշտոնական եղանակներով (բանկերից, վարկային կազմակերպություններից կամ գրավոր պարտավորագրերով), այլ ոչ թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ 2025 թվականին այդպիսիք կազմել են հարցվածների 41,2%-ը (2014 թվականին՝ 21,2%)։ Եվս 14,3%-ը նշել է, որ իրենց պարտքերի մի մասը ոչ ֆորմալ բնույթ ունի, իսկ 44,1%-ը հայտարարել է, որ ընդհանրապես պարտքեր չունի (2014 թվականին այդ ցուցանիշը 56% էր)։
ՀՀ քաղաքացիները շատ վարկեր են վերցնում. ԿԲ–ն զգուշացրել է բանկերին
Լրահոս
0