https://arm.sputniknews.ru/20260614/gjumru-majr-hajastani-hushardzanneric-voskegujn-tarer-pvokats-andzy-dzerbakalvel-e-103484333.html
Գյումրու «Մայր Հայաստանի» հուշարձաններից ոսկեգույն տառեր պոկած անձը ձերբակալվել է
Գյումրու «Մայր Հայաստանի» հուշարձաններից ոսկեգույն տառեր պոկած անձը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
41–ամյա տղամարդը խոստովանել է կատարածը։ 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T13:36+0400
2026-06-14T13:36+0400
2026-06-14T13:43+0400
գյումրի
«մայր հայաստան» հուշարձան
վանդալիզմ
ձերբակալություն
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103484162_0:0:721:406_1920x0_80_0_0_dfc6159f5b2bb7188d12b79427cbf616.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Գյումրի քաղաքի Ղարսի խճուղիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկած 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառեր, որոնք ավելի ուշ հայտնաբերվել են աղբամանում։Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։Նախաքննությունը շարունակվում է։Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները վերականգնվում են։ Հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին մասնակցում են 102-րդ ռազմաբազայի և՛ զինծառայողները, և՛ քաղաքացիական անձնակազմը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Sputnik Արմենիա
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
2026-06-14T13:36+0400
true
PT0M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103484162_0:33:720:573_1920x0_80_0_0_d04089b4fb56a411875bbdbab49121fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, «մայր հայաստան» հուշարձան, վանդալիզմ, ձերբակալություն, տեսանյութեր, видео
գյումրի, «մայր հայաստան» հուշարձան, վանդալիզմ, ձերբակալություն, տեսանյութեր, видео
Գյումրու «Մայր Հայաստանի» հուշարձաններից ոսկեգույն տառեր պոկած անձը ձերբակալվել է
13:36 14.06.2026 (Թարմացված է: 13:43 14.06.2026) 41–ամյա տղամարդը խոստովանել է կատարածը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Գյումրի քաղաքի Ղարսի խճուղիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկած 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը
հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Հունիսի 11-ին
հայտնի դարձավ, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառեր, որոնք ավելի ուշ հայտնաբերվել են աղբամանում։
«Հունիսի 14-ին ստացվել են հավաստի տեղեկություններ, որ հունիսի 9-ին, ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։ Նույն օրը՝ ժամը 08։40-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է կատարածը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիան ավելի վաղ
հայտնել էր, որ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները վերականգնվում են։ Հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին մասնակցում են 102-րդ ռազմաբազայի և՛ զինծառայողները, և՛ քաղաքացիական անձնակազմը։