https://arm.sputniknews.ru/20260614/aknkalum-enq-knqel-el-aveli-shat-patmakan-hamadzajnagrer-pashinjany-shnvorhavvorel-e-trampin-103486656.html
Ակնկալում ենք կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Ակնկալում ենք կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` 80–ամյակի կապակցությամբ։ 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T15:39+0400
2026-06-14T15:39+0400
2026-06-14T15:40+0400
դոնալդ թրամփ
նիկոլ փաշինյան
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_0:37:1500:881_1920x0_80_0_0_77ea5c03ccea4ffca6627db38a674e54.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` 80–ամյակի կապակցությամբ։«Ծննդյան շնորհավորանքներ հիանալի առաջնորդին և սիրելի ընկերոջը՝ Դոնալդ Թրամփին։ Բարձր ենք գնահատում Ձեր դերը օգոստոսի 8-ի պատմական Խաղաղության գագաթնաժողովում։ Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր»,- նշել է նա X-ի իր գրառման մեջ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_106:0:1439:1000_1920x0_80_0_0_3bdeb6b19b9d7c32d891b1c8e198676d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, շնորհավորանք
դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, շնորհավորանք
Ակնկալում ենք կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
15:39 14.06.2026 (Թարմացված է: 15:40 14.06.2026) ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` 80–ամյակի կապակցությամբ։
«Ծննդյան շնորհավորանքներ հիանալի առաջնորդին և սիրելի ընկերոջը՝ Դոնալդ Թրամփին։ Բարձր ենք գնահատում Ձեր դերը օգոստոսի 8-ի պատմական Խաղաղության գագաթնաժողովում։ Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր»,- նշել է նա X-ի իր
գրառման մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։