00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նեթանյահուն հայտարարել է, թե իր կյանքը նվիրել է «իրանական սպառնալիքի դեմ պայքարին»

© AP Photo / Ronen Zvulun, Pool Photo via APԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2026
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իսրայելի վարչապետն ընդգծել է`քանի դեռ ինքը ղեկավարում է կառավարությունը, Իրանը «չի կարողանա միջուկային զենք ունենալ»:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ տասնամյակներ շարունակ հետևողականորեն հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի զարգացման դեմ և մտադիր է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստանա:
«Ավելի քան 30 տարի է`ես գտնվում եմ Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային պայքարի առաջնագծում։ Եթե չլիներ այս պայքարը, Իսրայելին ոչնչացնելու համար Իրանը վաղուց ատոմային ռումբեր կունենար։ Իրանը ձգտում է ոչնչացնել հրեական պետությունը, ևես իմ կյանքը նվիրել եմ այդ բանը նրան թույլ չտալուն», -ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը տարածել է նրա գրասենյակը:
Նեթանյահուն ընդգծել է` քանի դեռ ինքը ղեկավարում է կառավարությունը, Իրանը «չի կարողանա միջուկային զենք ունենալ»:
«Ես և նախագահ Թրամփն այդ հարցում ունենք լիակատար փոխըմբռնում», - նշել է վարչապետը:
Ներկայում չկանմիջազգային պայմանավորվածություններ, որոնք կարգավորում են իրանական միջուկային ծրագիրը: Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև 2015 թվականին ստորագրված Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրը (ԳՀՀԾ) 2025 թվականի հոկտեմբերին դադարեցրել է գործողությունը։
Մայիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կհամաձայնվի Իրանի կողմից ուրանի հարստացումը 20-ամյա ժամկետով կասեցնելու հետ։ Ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ երկիրը մտադիր չէ հրաժարվել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված իր իրավունքներից։ ԱՄՆ-ն պնդում է, որ սահմանափակվիԻրանի միջուկային ծրագիրը, մինչդեռ Թեհրանը պահանջում է անվտանգության երաշխիքներ՝ նախքան այս ուղղությամբ հետագա քայլերը քննարկելը։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև զինված դիմակայության ակտիվ փուլի ավարտից հետո կողմերը շարունակում են բանակցությունները երկարաժամկետ կարգավորման պարամետրերի շուրջ։ Ապրիլի 8-ին հայտարարված զինադադարը պաշտոնապես մնում է ուժի մեջ, թեև պարբերաբար գրանցվում են առանձին միջադեպեր և փոխադարձ հարվածներ։
Զուգահեռաբար Վաշինգտոնն ու Թեհրանը խորհրդակցություններ են անցկացնում փոխըմբռնման շրջանակային հուշագրի շուրջ։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կսահմանի հակամարտության վերջնական կարգավորման պայմանները, իրանական միջուկային ծրագրի վերահսկողության պարամետրերը, ինչպես նաև ամերիկյան պատժամիջոցների աստիճանական վերացման հնարավոր մեխանիզմները։
Լրահոս
0