https://arm.sputniknews.ru/20260612/hajastany-stambuljan-hrchakagrum-parzapes-chka-pvordzagety-da-tvotal--dzakhvoghum-e-hamarum-103352448.html
Հայաստանը Ստամբուլյան հռչակագրում պարզապես չկա. փորձագետը դա տոտալ ձախողում է համարում
Հայաստանը Ստամբուլյան հռչակագրում պարզապես չկա. փորձագետը դա տոտալ ձախողում է համարում
Sputnik Արմենիա
Տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասում միայն երկու երկիր կա՝ Ադրբեջանն ու Վրաստանը, այնինչ Հայաստանը համարվում է տարածաշրջանում տեղի ունեցող... 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T08:55+0400
2026-06-12T08:55+0400
2026-06-12T08:55+0400
գրիգոր բալասանյան
ստամբուլ
հռչակագիր
հայաստան
վրաստանի հանրապետություն
թուրքիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88106348_0:0:1600:901_1920x0_80_0_0_402a6cebdad69907d59ab4f92e9a2dd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանը լիովին ձախողել է արտաքին քաղաքականությունը, ինչի մասին խոսուն կերպով վկայում է օրերս ստորագրված «Ստամբուլյան հռչակագիրը», որում հայկական կողմը որևէ կերպ չի հիշատակվում որպես Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մասնակից։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդման ընթացքում հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։Հռչակագիրը հունիսի 8-ին Ստամբուլում ստորագրել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մակա Բոչորիշվիլին, Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը՝ 2012 թվականից գործող եռակողմ նախարարական 10-րդ ձևաչափի շրջանակում։Բալասանյանի կարծիքով՝ այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանը կարող էին գոնե հիշատակել փաստաթղթում՝ որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (ՏՄՏԵ, ավելի հայտնի է որպես «Միջին միջանցք») մասնակից, կամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաք-Կարս հատվածի օգտագործման համատեքստում։Միջազգայնագետն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ «Միջին միջանցքի» համատեքստում Ղազախստանը հիշատակվում է որպես առանցքային մասնակիցներից մեկը, մինչդեռ Հայաստանը ստորագրված փաստաթղթում պարզապես չկա։Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, թե Հարավային Կովկասում միայն երկու երկիր կա՝ Ադրբեջանն ու Վրաստանը։Բալասանյանն ընդգծում է, որ հռչակագրում հիշատակվում են Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղային մայրուղին և տարածաշրջանային այլ նախագծեր, սակայն Հայաստանը, որին թույլատրվել է այդ ճյուղից օգտվել իր բեռները Թուրքիա և ԵՄ փոխադրելու համար, դարձյալ որևէ կերպ չի հիշատակվում։Փորձագետն առանձնահատուկ նշել է, որ փաստաթուղթն ընդգծում է Վրաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը՝ չնայած Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ Թբիլիսիի և Բաքվի միջև պահպանվող տարածքային տարաձայնություններին։Նա նաև մատնանշում է այն փաստը, որ հռչակագիրը ստորագրվել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ինչը, նրա կարծիքով, միայն ընդգծում է ստորագրված փաստաթղթի քաղաքական համատեքստը։Փորձագետը հիշեցրել է, որ ոչ այնքան վաղուց Հայաստանին հայտարարել էին, որ նա դուրս է մնում տարածաշրջանային հաղորդակցություններից արտաքին քաղաքականության սխալների պատճառով։ Սակայն այսօր, նրա խոսքով, իրավիճակն այլ տեսք ունի. Արցախի խնդիրը չկա, իսկ ադրբեջանական ինքնաթիռներն անարգել օգտագործում են Հայաստանի օդային տարածքը։Հիշեցնենք, որ Ստամբուլյան հռչակագիրը կոչ է անում ընդլայնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և առևտրային ոլորտներում։ Հատուկ ուշադրություն է դարձված տարածաշրջանային փոխկապակցվածության, տրանսպորտային և էներգետիկ նախագծերի զարգացմանը, ներառյալ «կանաչ» էներգետիկան ու ցածր ածխածնային տեխնոլոգիաները։ Փաստաթղթում ընդգծվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Հարավային գազային միջանցքի ռազմավարական դերը տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Արևելք-Արևմուտքի Միջին միջանցք) զարգացումը։ Առանձնահատուկ ընդգծվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի առանցքային դերը։Եռակողմ ձևաչափի հաջորդ՝ 11-րդ նիստը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին Վրաստանում, ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն։
ստամբուլ
վրաստանի հանրապետություն
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88106348_98:0:1521:1067_1920x0_80_0_0_206b6a267087e3ea898a0c916dd6f3c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիգոր բալասանյան, ստամբուլ, հռչակագիր, հայաստան, վրաստանի հանրապետություն, թուրքիա, ադրբեջան
գրիգոր բալասանյան, ստամբուլ, հռչակագիր, հայաստան, վրաստանի հանրապետություն, թուրքիա, ադրբեջան
Հայաստանը Ստամբուլյան հռչակագրում պարզապես չկա. փորձագետը դա տոտալ ձախողում է համարում
Տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասում միայն երկու երկիր կա՝ Ադրբեջանն ու Վրաստանը, այնինչ Հայաստանը համարվում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների առանցքային օղակը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանը լիովին ձախողել է արտաքին քաղաքականությունը, ինչի մասին խոսուն կերպով վկայում է օրերս ստորագրված «Ստամբուլյան հռչակագիրը», որում հայկական կողմը որևէ կերպ չի հիշատակվում որպես Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մասնակից։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդման ընթացքում հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Հռչակագիրը հունիսի 8-ին Ստամբուլում ստորագրել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մակա Բոչորիշվիլին, Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը՝ 2012 թվականից գործող եռակողմ նախարարական 10-րդ ձևաչափի շրջանակում։
Բալասանյանի կարծիքով՝ այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանը կարող էին գոնե հիշատակել փաստաթղթում՝ որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (ՏՄՏԵ, ավելի հայտնի է որպես «Միջին միջանցք») մասնակից, կամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաք-Կարս հատվածի օգտագործման համատեքստում։
«Փաստաթղթում խոսվում է Արևելքն ու Արևմուտքը միացնող «Միջին միջանցքի» կարևորության, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներգրավվածության մասին։ Հատկանշական է, որ երթուղու մաս կարող է դառնալ նաև Հայաստանի հարավում գտնվող 43 կիլոմետրանոց հատվածը, որը հայտնի է որպես «Թրամփի ուղի»։ Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ այս սխեմայում որտե՞ղ է ինքը՝ Հայաստանը»,-հայտարարել է Բալասանյանը։
Միջազգայնագետն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ «Միջին միջանցքի» համատեքստում Ղազախստանը հիշատակվում է որպես առանցքային մասնակիցներից մեկը, մինչդեռ Հայաստանը ստորագրված փաստաթղթում պարզապես չկա։
Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, թե Հարավային Կովկասում միայն երկու երկիր կա՝ Ադրբեջանն ու Վրաստանը։
Բալասանյանն ընդգծում է, որ հռչակագրում հիշատակվում են Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղային մայրուղին և տարածաշրջանային այլ նախագծեր, սակայն Հայաստանը, որին թույլատրվել է այդ ճյուղից օգտվել իր բեռները Թուրքիա և ԵՄ փոխադրելու համար, դարձյալ որևէ կերպ չի հիշատակվում։
Փորձագետն առանձնահատուկ նշել է, որ փաստաթուղթն ընդգծում է Վրաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը՝ չնայած Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ Թբիլիսիի և Բաքվի միջև պահպանվող տարածքային տարաձայնություններին։
Նա նաև մատնանշում է այն փաստը, որ հռչակագիրը ստորագրվել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ինչը, նրա կարծիքով, միայն ընդգծում է ստորագրված փաստաթղթի քաղաքական համատեքստը։
Փորձագետը հիշեցրել է, որ ոչ այնքան վաղուց Հայաստանին հայտարարել էին, որ նա դուրս է մնում տարածաշրջանային հաղորդակցություններից արտաքին քաղաքականության սխալների պատճառով։ Սակայն այսօր, նրա խոսքով, իրավիճակն այլ տեսք ունի. Արցախի խնդիրը չկա, իսկ ադրբեջանական ինքնաթիռներն անարգել օգտագործում են Հայաստանի օդային տարածքը։
«Այդքանի ֆոնին՝ նոր հռչակագիր, որում Հայաստանը փաստացի բացակայում է։ Դա նշանակում է մի բան՝ արտաքին քաղաքականությունը տոտալ ձախողվել է»,-եզրափակում է Բալասանյանը։
Հիշեցնենք, որ Ստամբուլյան հռչակագիրը կոչ է անում ընդլայնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և առևտրային ոլորտներում։ Հատուկ ուշադրություն է դարձված տարածաշրջանային փոխկապակցվածության, տրանսպորտային և էներգետիկ նախագծերի զարգացմանը, ներառյալ «կանաչ» էներգետիկան ու ցածր ածխածնային տեխնոլոգիաները։ Փաստաթղթում ընդգծվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Հարավային գազային միջանցքի ռազմավարական դերը տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Արևելք-Արևմուտքի Միջին միջանցք) զարգացումը։ Առանձնահատուկ ընդգծվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի առանցքային դերը։
Եռակողմ ձևաչափի հաջորդ՝ 11-րդ նիստը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին Վրաստանում, ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն։