00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:38
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բարձր ենք գնահատում ՌԴ-ի հետ համագործակցությունը, հույս ունենք լուծել խնդիրները. Գրիգորյան

Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետը հույս է հայտնել, որ առկա հարցերն ու տարաձայնությունները հաջողությամբ կհաղթահարվեն բաց երկխոսության շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայատանում բարձր են գնահատում հայ-ռուսական համագործակցության պատմությունը և համոզված են, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից, իսկ առկա տարաձայնությունները հաղթահարելի են։ Այս մասին Երևանի «Դվին» համալիրում Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Երկու երկրների համագործակցության կուտակված փորձը երկարաժամկետ, հիմնարար և արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած դասավորության դեպքում... Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցության պատմությունը և համոզված ենք, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից և նպաստում է տարածաշրջանում կայունության ու բարեկեցության ամրապնդմանը»,-նշել է Գրիգորյանը։
Ռուսաստանի Դաշնությունը, նրա խոսքով, կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքականության, տնտեսության և մշակույթի մեջ, իսկ նրա ձեռքբերումները վկայում են բազմազգ ժողովրդի ստեղծագործական աշխատանքի և տաղանդի մասին։ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր պատմական հարաբերություններով՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ամուր բարեկամության և մեր ժողովուրդների միջև սերտ հումանիտար կապերի վրա։
«Հույս ենք հայտնում, որ առկա հարցերն ու տարաձայնությունները հաջողությամբ կհաղթահարվեն բաց երկխոսության շնորհիվ, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգով՝ ի բարօրություն մեր պետությունների ու ժողովուրդների»,-նշել է Գրիգորյանը։
Նա Ռուսաստանի Դաշնությանը մաղթել է խաղաղություն, բարգավաճում և հաջողություններ, իսկ Ռուսաստանի քաղաքացիներին՝ երջանկություն, բարեկեցություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։
Չնայած Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին` ընդունելությանը ներկա էր ոչ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (որն ավանդաբար ներկա է լինում այս միջոցառմանը՝ խմբ․), այլև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ռուսաստանի օրն ամեն տարի նշվում է հունիսի 12-ին, այն կապված է 1990 թվականին Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման հետ։
Փոփոխվող իրողություններում ՌԴ–ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական աշխատանքի. դեսպան
Լրահոս
0