https://arm.sputniknews.ru/20260612/amn-petqartughary-shnvorhavvorel-e-rus-zhvoghvovrdin-rusastani-orva-kapakcutjamb-103457375.html
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ
Sputnik Արմենիա
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը ճանապարհ կհարթի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ավելի կառուցողական... 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T20:13+0400
2026-06-12T20:13+0400
2026-06-12T20:14+0400
մարկո ռուբիո
ամն
ռուսաստան
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102544095_0:0:1500:844_1920x0_80_0_0_e76c8c000382a3e930de8d162d6fb16e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», - ասել է Ռուբիոն, նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։Նշենք, որ Ռուսաստանի օրը նշվում է ամեն տարի հունիսի 12–ին։ Այն Ռուսաստանի գլխավոր պետական տոնն է՝ ի պատիվ 1990 թվականի այս օրը ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման։ Տոնը պաշտոնապես հաստատվել է 2002 թվականին և Ռուսաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102544095_163:0:1500:1003_1920x0_80_0_0_0d163b611692a1853bce1c90196bef4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարկո ռուբիո, ամն, ռուսաստան, շնորհավորանք
մարկո ռուբիո, ամն, ռուսաստան, շնորհավորանք
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ
20:13 12.06.2026 (Թարմացված է: 20:14 12.06.2026) ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը ճանապարհ կհարթի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ավելի կառուցողական հարաբերությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», - ասել է Ռուբիոն, նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ երկարատև խաղաղությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև ավելի կառուցողական հարաբերությունների և ռուս ժողովրդի ավելի բարգավաճ ապագայի համար», - նշել է Ռուբիոն։
Նշենք, որ Ռուսաստանի օրը նշվում է ամեն տարի հունիսի 12–ին։ Այն Ռուսաստանի գլխավոր պետական տոնն է՝ ի պատիվ 1990 թվականի այս օրը ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման։ Տոնը պաշտոնապես հաստատվել է 2002 թվականին և Ռուսաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։