https://arm.sputniknews.ru/20260612/5-rd-aliq-i-ev-h2-i-nkatmamb-kirarvel-en-varchakan-tujzher-hrh-103448845.html
«5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր. ՀՌՀ
«5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր. ՀՌՀ
Sputnik Արմենիա
ՀՌՀ որոշումները 2 ամսվա ընթացքում կարող են բողոքարկվել։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T17:47+0400
2026-06-12T17:47+0400
2026-06-12T17:47+0400
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
հայաստան
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/56/16885667_0:86:1600:986_1920x0_80_0_0_97f6f120b05a5c5bb79de6637fa4a03b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ։ Որոշումը հրապարակվել է հանձնաժողովի այսօրվա նիստում։Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ մայիսի 17-ին «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի «5-րդ ալիք» ծրագրում հեռարձակված գովազդը չի համապատասխանում քարոզչության սահմանված կարգին։ՀՌՀ-ն որոշել է «ՇԱՐԿ» ՍՊԸ–ի նկատմամբ կիրառել 400․000 դրամ տուգանք և գրավոր նախազգուշացում:Հանձնաժողովը մայիսի 12–ին արձանագրել է, որ «Հայկական Երկրորդ» հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում խախտվել է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջը։Հանձնաժողովը որոշել է Հ2–ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում:ՀՌՀ որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/56/16885667_86:0:1514:1071_1920x0_80_0_0_7d28fa378086c548b3efd7f64dca91e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հայաստան, տուգանք
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հայաստան, տուգանք
«5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր. ՀՌՀ
ՀՌՀ որոշումները 2 ամսվա ընթացքում կարող են բողոքարկվել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ։
Որոշումը հրապարակվել է հանձնաժողովի այսօրվա նիստում։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ մայիսի 17-ին «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի «5-րդ ալիք» ծրագրում հեռարձակված գովազդը չի համապատասխանում քարոզչության սահմանված կարգին։
«Քաղաքական գովազդը պարունակել է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության վարկաբեկման և նսեմացման տարրեր, մասնավորապես` Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը վերածվում է մզկիթի, Մայր Հայաստան հուշարձանի փոխարեն՝ Աթաթուրքի արձանն է։ Միաժամանակ վերոնշյալ քաղաքական գովազդը չի ներառել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կամ թեկնածուներին բնորոշող խորհրդանիշներ կամ անհատականացնող այլ նշաններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՌՀ-ն որոշել է «ՇԱՐԿ» ՍՊԸ–ի նկատմամբ կիրառել 400․000 դրամ տուգանք և գրավոր նախազգուշացում:
Հանձնաժողովը մայիսի 12–ին արձանագրել է, որ «Հայկական Երկրորդ» հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում խախտվել է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջը։
Հանձնաժողովը որոշել է Հ2–ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում:
ՀՌՀ որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։