https://arm.sputniknews.ru/20260611/zapvorvozhiei-atvomakajann-ambvoghjutjamb-hvosanqazrkvel-e-103364978.html
Զապորոժիեի ատոմակայանն ամբողջությամբ հոսանքազրկվել է
Զապորոժիեի ատոմակայանն ամբողջությամբ հոսանքազրկվել է
Sputnik Արմենիա
Գործարկվել են պահեստային դիզելային գեներատորները։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T10:30+0400
2026-06-11T10:30+0400
2026-06-11T10:30+0400
զապորոժիե
ատոմակայան
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338187_0:149:1600:1049_1920x0_80_0_0_f27249c6556e1cd7ccceae609c0e34f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ը զրկվել է արտաքին էներգամատակարարից. կայանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Տեղեկությունը հայտնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ արտաքին էլեկտրամատակարարման անջատումից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգաբլոկները անցել են պահեստային դիզելային գեներատորներով սնուցման։Սարքավորումները բնականոն աշխատել են, անվտանգության համակարգի որևէ խափանում չի հայտնաբերվել։Կայանի անձնակազմը վերահսկում է սարքավորումների աշխատանքային պարամետրերը։ Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում էներգաբլոկների անվտանգ վիճակը պահպանելու համար։«Զապորոժիեի ատոմակայանի տարածքում և դիտարկման գոտում ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է և չի գերազանցում սահմանված չափանիշները: Իրավիճակը գտնվում է ատոմակայանի մասնագետների մշտական հսկողության տակ», – ասվում է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է ԶԱԷԿ-ի արտաքին ճառագայթային հսկողության լաբորատորիայի վրա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338187_0:0:1424:1067_1920x0_80_0_0_fa643b4030be5fd01f0baee1bbda45b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, էլեկտրաէներգիա
զապորոժիե, ատոմակայան, էլեկտրաէներգիա
Զապորոժիեի ատոմակայանն ամբողջությամբ հոսանքազրկվել է
Գործարկվել են պահեստային դիզելային գեներատորները։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ը զրկվել է արտաքին էներգամատակարարից. կայանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Տեղեկությունը հայտնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։
«Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Կայանի կարիքներն ապահովող 330 կՎ լարման «Ֆերոսպլավնայա-1» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը ավտոմատ կերպով անջատվել է երեկ երեկոյան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արտաքին էլեկտրամատակարարման անջատումից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգաբլոկները անցել են պահեստային դիզելային գեներատորներով սնուցման։
Սարքավորումները բնականոն աշխատել են, անվտանգության համակարգի որևէ խափանում չի հայտնաբերվել։
Կայանի անձնակազմը վերահսկում է սարքավորումների աշխատանքային պարամետրերը։ Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում էներգաբլոկների անվտանգ վիճակը պահպանելու համար։
«Զապորոժիեի ատոմակայանի տարածքում և դիտարկման գոտում ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է և չի գերազանցում սահմանված չափանիշները: Իրավիճակը գտնվում է ատոմակայանի մասնագետների մշտական հսկողության տակ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: