https://arm.sputniknews.ru/20260611/tehranum-talanel-en-qaghaqi-miak-rusakan-ughghapar-ekeghecin-103390887.html
Թեհրանում թալանել են քաղաքի միակ ռուսական ուղղափառ եկեղեցին
Թեհրանում թալանել են քաղաքի միակ ռուսական ուղղափառ եկեղեցին
Sputnik Արմենիա
Սուրբ Նիկոլայի տաճարը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իրանա-իրաքյան հակամարտությունը, 2025 և 2026 թվականների ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիաները։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T17:47+0400
2026-06-11T17:47+0400
2026-06-11T17:47+0400
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
ռուս ուղղափառ եկեղեցի
գողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100483408_0:549:960:1089_1920x0_80_0_0_b0eb5ab1dc8c20b1230033d7b57fdbde.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Թեհրանում թալանվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Նիկոլայի տաճարը: Այս մասին հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպանատունը։Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 10-ին: Նշվում է, որ այն Իրանի ամենահին տաճարներից մեկն է և Թեհրանում ռուսական ուղղափառ միակ եկեղեցին։Ընդգծվում է, որ Սուրբ Նիկոլայի տաճարը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իրանա-իրաքյան հակամարտությունը, 2025 և 2026 թվականների ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիաները և միշտ անձեռնմխելի է մնացել (բացառությամբ մոտակայքում գտնվող ԱՄՆ նախկին դեսպանատան տարածքում ամերիկյան հարվածի հետևանքով պատճառված վնասների), քանի որ Իրանում անկեղծորեն հարգում են քրիստոնեությունը:Դեսպանությունը դիմում է բոլորին և առաջին հերթին նրանց, ովքեր մոլորվել են և կատարել այս սրբապիղծ հանցագործությունը՝ խնդրելով սրբապատկերները վերադարձնել եկեղեցուն և մեղք չվերցնել հոգուն:Ռուս ուղղափառ եկեղեցու Թեհրանի Սուրբ Նիկոլայի տաճարը Իրանի ռուսական համայնքի գլխավոր ուղղափառ եկեղեցին է և երկրի մշակութային ժառանգության օբյեկտը, որը կառուցվել է 1945 թվականին՝ ճարտարապետ Նիկոլայ Մարկովի նախագծով։2026 թվականի ապրիլի 1-ին տաճարը վնասվածքներ է ստացել Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան տարածքի վրա հարվածներից հետո։ Այդ ժամանակ կոտրվել են պատուհաններն ու դռները, վնասվել են համալիրի դարպասներն ու տնտեսական շինությունները։ Զոհեր և տուժածներ չեն եղել:
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100483408_0:459:960:1179_1920x0_80_0_0_538e68373d4ce48250fcc6281c174c7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռուս ուղղափառ եկեղեցի, գողություն
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռուս ուղղափառ եկեղեցի, գողություն
Թեհրանում թալանել են քաղաքի միակ ռուսական ուղղափառ եկեղեցին
Սուրբ Նիկոլայի տաճարը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իրանա-իրաքյան հակամարտությունը, 2025 և 2026 թվականների ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիաները։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Թեհրանում թալանվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Նիկոլայի տաճարը: Այս մասին հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպանատունը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 10-ին: Նշվում է, որ այն Իրանի ամենահին տաճարներից մեկն է և Թեհրանում ռուսական ուղղափառ միակ եկեղեցին։
«Մենք երբեք չէինք հավատում, որ Իրանում կգտնվի մեկը, ով նման բան կանի քրիստոնեական սրբավայրերի հետ և վիրավորանք կհասցնի Միակ Աստծո հանդեպ հավատին, որի պահապանը մեր եկեղեցին է եղել տասնամյակներ շարունակ», - ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Սուրբ Նիկոլայի տաճարը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իրանա-իրաքյան հակամարտությունը, 2025 և 2026 թվականների ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիաները և միշտ անձեռնմխելի է մնացել (բացառությամբ մոտակայքում գտնվող ԱՄՆ նախկին դեսպանատան տարածքում ամերիկյան հարվածի հետևանքով պատճառված վնասների), քանի որ Իրանում անկեղծորեն հարգում են քրիստոնեությունը:
Դեսպանությունը դիմում է բոլորին և առաջին հերթին նրանց, ովքեր մոլորվել են և կատարել այս սրբապիղծ հանցագործությունը՝ խնդրելով սրբապատկերները վերադարձնել եկեղեցուն և մեղք չվերցնել հոգուն:
Ռուս ուղղափառ եկեղեցու Թեհրանի Սուրբ Նիկոլայի տաճարը Իրանի ռուսական համայնքի գլխավոր ուղղափառ եկեղեցին է և երկրի մշակութային ժառանգության օբյեկտը, որը կառուցվել է 1945 թվականին՝ ճարտարապետ Նիկոլայ Մարկովի նախագծով։
2026 թվականի ապրիլի 1-ին տաճարը վնասվածքներ է ստացել Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան տարածքի վրա հարվածներից հետո։ Այդ ժամանակ կոտրվել են պատուհաններն ու դռները, վնասվել են համալիրի դարպասներն ու տնտեսական շինությունները։ Զոհեր և տուժածներ չեն եղել: