https://arm.sputniknews.ru/20260611/rd-despanatuny-vrdvovmunq-e-hajtnel-gjumrium-hmp-i-hushardzani-pghtsman-kapakcutjamb-103383176.html
ՌԴ դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրիում ՀՄՊ-ի հուշարձանի պղծման կապակցությամբ
ՌԴ դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրիում ՀՄՊ-ի հուշարձանի պղծման կապակցությամբ
Sputnik Արմենիա
Դեսպանատունը ՀՀ իշխանություններից տեղի ունեցածի հստակ գնահատական է ակնկալում, ինչպես նաև համապարփակ միջոցառումների կիրառում՝ մեղավորներին պատասխանատվության... 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T14:05+0400
2026-06-11T14:05+0400
2026-06-11T14:05+0400
գյումրի
հայրենական մեծ պատերազմ
հուշարձան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103340436_0:0:1600:900_1920x0_80_0_0_3b4152ab988bc1941f3da579298ee89f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման կապակցությամբ։Միևնույն ժամանակ, դեսպանատունը նշում է քաղաքային իշխանությունների և Գյումրիի հանրության կողմից միջադեպի նկատմամբ արտահայտված սուր արձագանքը։ Դեսպանատունը նաև ՀՀ իշխանություններից ակնկալում է միջադեպի հստակ գնահատական, ինչպես նաև համապարփակ միջոցառումների կիրառում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար։Ավելի վաղ անհայտ անձինք Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել էին հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը, հայտնել էր քաղաքապետարանը սոցցանցի իր էջում: Տառերը հայտնաբերվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում, դրանք հայտնաբերել են քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները։ Այժմ քաղաքապետարանի մասնագետները փորձում են վերականգնել հաղթանակ տարած քաղաքներին նվիրված հուշատախտակները:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103340436_200:0:1400:900_1920x0_80_0_0_8f28705f551fe8b8bf3100d7bb75546c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, հայրենական մեծ պատերազմ, հուշարձան, ռուսաստան
գյումրի, հայրենական մեծ պատերազմ, հուշարձան, ռուսաստան
ՌԴ դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրիում ՀՄՊ-ի հուշարձանի պղծման կապակցությամբ
Դեսպանատունը ՀՀ իշխանություններից տեղի ունեցածի հստակ գնահատական է ակնկալում, ինչպես նաև համապարփակ միջոցառումների կիրառում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի
պղծման կապակցությամբ։
«Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման մասին հաղորդագրությունները։ Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և Մեծ հաղթանակը անարգելու փորձի մասին է», - ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, դեսպանատունը նշում է քաղաքային իշխանությունների և Գյումրիի հանրության կողմից միջադեպի նկատմամբ արտահայտված սուր արձագանքը։ Դեսպանատունը նաև ՀՀ իշխանություններից ակնկալում է միջադեպի հստակ գնահատական, ինչպես նաև համապարփակ միջոցառումների կիրառում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար։
Ավելի վաղ անհայտ անձինք Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել էին հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը, հայտնել էր քաղաքապետարանը սոցցանցի իր էջում: Տառերը հայտնաբերվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում, դրանք հայտնաբերել են քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները։ Այժմ քաղաքապետարանի մասնագետները փորձում են վերականգնել հաղթանակ տարած քաղաքներին նվիրված հուշատախտակները: