https://arm.sputniknews.ru/20260611/margaraji-ancakety-mi-qani-orvov-kbacvi-hhn-mardasirakan-ognutjun-kugharki-libanan-103374899.html
Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ–ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ–ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
Sputnik Արմենիա
Նման որոշում կայացվել է Իսլայելի հարձակումներից տուժած Լիբանանի բնակչությանը օգնելու համար։ Բեռները կանցնեն հունիսի 12-22-ը։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T11:56+0400
2026-06-11T11:56+0400
2026-06-11T11:57+0400
հայաստան
մարգարա
թուրքիա
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903497_0:0:1601:901_1920x0_80_0_0_9015153179b5c74ae4d158dcfafec17e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար: Այս անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիան արդեն բացել էր Մարգարայի սահմանային անցակետը` Հայաստանից Սիրիա հումանիտար բեռներ հասցնելու համար:Հայաստան–Թուրքիա սահմանին կամուրջներ կկառուցվեն. Փաշինյան
մարգարա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903497_0:0:1601:1200_1920x0_80_0_0_68d3e8d9aa617a9de331b27d2160e75c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարգարա, թուրքիա, հումանիտար օգնություն
հայաստան, մարգարա, թուրքիա, հումանիտար օգնություն
Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ–ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
11:56 11.06.2026 (Թարմացված է: 11:57 11.06.2026) Նման որոշում կայացվել է Իսլայելի հարձակումներից տուժած Լիբանանի բնակչությանը օգնելու համար։ Բեռները կանցնեն հունիսի 12-22-ը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար: Այս անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիան արդեն բացել էր Մարգարայի սահմանային անցակետը` Հայաստանից Սիրիա հումանիտար բեռներ հասցնելու համար: