00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՄԱԿ–ի և ԵՄ–ի ճամփորդական փաստաթուղթ ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն ՀՀ

© Sputnik / Aram Nersesyan«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Բաժանորդագրվել
Կառավարությունը համոզված է, որ այս քայլը կարող է ԵՄ–ի և ՄԱԿ–ի աշխատակիցների շրջանում ամրապնդել ՀՀ դրական իմիջը և բարձրացմանել մեր երկիր այցելելու գրավչությունը:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՄԱԿ–ի և ԵՄ–ի կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer և EU Laissez-Passer) ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն Հայաստան` իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշված ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրեր և ՀՀ այցելելու համար ստանում են անվճար մուտքի վիզաներ՝ կախված այցելության նպատակից և անձի պաշտոնից։
«Որոշման ընդունումը ԵՄ–ի և ՄԱԿ–ի ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց թույլ կտա առանց մուտքի վիզայի այցելել և գտնվել ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում։ Բացի այդ, 2026թ. Հայաստանում նախատեսված COP17 համաժողովի անցկացմանն ընդառաջ ակնկալվում է ԵՄ և ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների՝ ՀՀ այցերի հաճախակիացում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կառավարությունը համոզված է, որ այս քայլը կարող է ԵՄ–ի և ՄԱԿ–ի աշխատակիցների շրջանում ամրապնդել ՀՀ դրական իմիջը և վերջիններիս մոտ բարձրացմանել ՀՀ այցելելու գրավչությունը:
Նշվում է, որ 2025 թ. հուլիսի 1-ից ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատվել են աշխարհի 116 երկրի այն քաղաքացիները, որոնք ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը Հայաստան մուտք գործելու օրվանից առնվազն 6 ամիս է:
Լրահոս
0