https://arm.sputniknews.ru/20260611/kartsum-em-iravitshaky-shutvov-kpvokhvi-atsner-artadrvogh-hajkakan-ynkerutjan-ghekavar-103306196.html
«Կարծում եմ՝ իրավիճակը շուտով կփոխվի». ԱԹՍ–ներ արտադրող հայկական ընկերության ղեկավար
«Կարծում եմ՝ իրավիճակը շուտով կփոխվի». ԱԹՍ–ներ արտադրող հայկական ընկերության ղեկավար
Sputnik Արմենիա
Հայաստանում փորձառու ինժեներները առայժմ քիչ են բոլոր ուղղություններով՝ էլեկտրոնիկայից մինչև հաստոցների օպերատորներ։ Սակայն UAVLAB ընկերության տնօրենը նշում է... 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T08:56+0400
2026-06-11T08:56+0400
2026-06-11T08:56+0400
հայաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
ինժեներ
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103292400_0:139:1500:983_1920x0_80_0_0_6e11f153335da5b6b81952d0fe67ac00.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երիտասարդների համար ինժեներական մասնագիտությունների գրավչությունը աճելու է մասնագետների պահանջարկի և նրանց աշխատավարձերի մակարդակի բարձրացմանը զուգընթաց։ Երևանում ընթացող «Rise Expo» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԹՍ-ներ արտադրող հայկական UAVLAB ընկերության հիմնադիր և տնօրեն Արմեն Վարդանյանը։Նրա խոսքով՝ ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ որակյալ կադրերի պակասը։Նա նշեց, որ ընկերությունը ստիպված է ինքնուրույն կադրեր պատրաստել, քանի որ հայաստանյան բուհերի ծրագրերը դեռևս լիովին չեն համապատասխանում ոլորտի պահանջներին։Միևնույն ժամանակ Վարդանյանն ընդգծեց, որ ինժեներական մասնագիտությունները կարող են մրցունակ եկամուտ ապահովել ։ Նրա խոսքով՝ ընկերությունում միջին մակարդակի ինժեները կարող է ակնկալել ամսական 400–500 հազար դրամ մաքուր աշխատավարձ։Խոսելով անօդաչուների արտադրության մասին՝ նա նշեց, որ ընկերությունը հնարավորինս օգտագործում է տեղական արտադրության բաղադրիչներ։ Մասնավորապես վերջին շրջանում հաջողվել է տպվող էլեկտրոնային միկրոսխեմաների արտադրություն հիմնել Հայաստանում։«Rise: Silicon Mountains» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսն ու համաժողովը կազմակերպել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103292400_2:0:1498:1122_1920x0_80_0_0_04c9acbdbf6346b6fd3854bd0948b47a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ինժեներ, աշխատավարձ
հայաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ինժեներ, աշխատավարձ
«Կարծում եմ՝ իրավիճակը շուտով կփոխվի». ԱԹՍ–ներ արտադրող հայկական ընկերության ղեկավար
Հայաստանում փորձառու ինժեներները առայժմ քիչ են բոլոր ուղղություններով՝ էլեկտրոնիկայից մինչև հաստոցների օպերատորներ։ Սակայն UAVLAB ընկերության տնօրենը նշում է, որ այս մասնագիտությունները բավականին պահանջված և լավ վարձատրվող են դարձել:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երիտասարդների համար ինժեներական մասնագիտությունների գրավչությունը աճելու է մասնագետների պահանջարկի և նրանց աշխատավարձերի մակարդակի բարձրացմանը զուգընթաց։ Երևանում ընթացող «Rise Expo» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակում
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԹՍ-ներ արտադրող հայկական UAVLAB ընկերության հիմնադիր և տնօրեն Արմեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ որակյալ կադրերի պակասը։
«Մասնագետների խնդիր միշտ կա։ Փորձառու մասնագետները շատ քիչ են բոլոր ուղղություններով՝ էլեկտրոնիկայից մինչև հաստոցների օպերատորներ։ Բայց մենք պատրաստ ենք ընդունել թե՛ ուսանողների, թե՛ նոր ավարտածների, որպեսզի ժամանակի ընթացքում նրանցից լավ ինժեներներ պատրաստենք։ Առայժմ այս մասնագիտությունները շատ տարածված չեն երիտասարդների շրջանում, բայց կարծում եմ՝ շուտով իրավիճակը կփոխվի»,- ասաց Վարդանյանը։
Նա նշեց, որ ընկերությունը ստիպված է ինքնուրույն կադրեր պատրաստել, քանի որ հայաստանյան բուհերի ծրագրերը դեռևս լիովին չեն համապատասխանում ոլորտի պահանջներին։
Միևնույն ժամանակ Վարդանյանն ընդգծեց, որ ինժեներական մասնագիտությունները կարող են մրցունակ եկամուտ ապահովել ։ Նրա խոսքով՝ ընկերությունում միջին մակարդակի ինժեները կարող է ակնկալել ամսական 400–500 հազար դրամ մաքուր աշխատավարձ։
Խոսելով անօդաչուների արտադրության մասին՝ նա նշեց, որ ընկերությունը հնարավորինս օգտագործում է տեղական արտադրության բաղադրիչներ։ Մասնավորապես վերջին շրջանում հաջողվել է տպվող էլեկտրոնային միկրոսխեմաների արտադրություն հիմնել
Հայաստանում։
«Նախկինում դրանց որակը ոչ միշտ էր համապատասխանում ԱԹՍ-ներում օգտագործելու պահանջներին, սակայն վերջին շրջանում մենք վերսկսել ենք երկխոսությունը այդ արտադրողների հետ»,-նշեց Վարդանյանը։
«Rise: Silicon Mountains» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսն ու համաժողովը կազմակերպել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։