00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հնարավո՞ր է վերադարձը Հայաստանի հավաքական. Լևոն Արոնյանի պատասխանը

© Photo : press office of the Armenian Chess FederationԼևոն Արոնյան
Լևոն Արոնյան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Բաժանորդագրվել
Լևոն Արոնյանը ԱՄՆ դրոշի ներքո հանդես է գալիս 2021 թվականի դեկտեմբերից։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ դրոշի ներքո հանդես գալն անվանել է իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկը և հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Հայաստանի շախմատի հավաքական։ Այս մասին նա ասել է Liferoom հաղորդաշարի ընթացքում։
«Դա իմ կյանքի ամենադժվար որոշումներից մեկն էր։ Բայց ես իրավիճակն այսպես ընկալեցի՝ երկրում վերաբերմունքը շախմատի նկատմամբ սառել է, շախմատն այլևս չի դիտարկվում որպես ազգային շահերի ոլորտ։ Եվ եթե ես թույլ տայի ինձ վերաբերվել որպես շարքային մարզիկի, որը ոչնչի չի հասել, ապա դրանով իսկ հարվածի տակ կդնեի ամբողջ ոլորտը։ Եթե դուք վատ եք վերաբերվում ինձ, և եթե իմ կարծիքն այս ոլորտում ձեզ համար ոչինչ չի նշանակում, ապա մենք այլևս խոսելու բան չունենք»,-ասել է շախմատիստը։
Ինչ վերաբերում է ազգային հավաքական վերադառնալուն, Արոնյանը նշել է, որ նման հնարավորություն չի տեսնում։
«Սա արդեն դառնում է «Սանտա Բարբարա»։ Այն ամենը, ինչ կարող էի ապացուցել ինձ և իմ ընկերներին, արդեն ապացուցել եմ։ Ինձ միշտ հայ եմ համարել և իմ նպատակը տեսել եմ մեր ժողովրդին օգտակար լինելու, մեր՝ որպես թույլ ազգի մասին կարծիքը փոխելու մեջ։ Մենք ուժեղ ենք»,-ասել է շախմատիստը։
Լևոն Արոնյանը կարող է 2–րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը
Պատասխանելով մինչև ԱՄՆ տեղափոխվելը ստացած շահավետ առաջարկների մասին հարցին Արոնյանն ասել է՝ հպարտ է, որ չի ընդունել դրանք։
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը 2021 թվականին հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին։ Արոնյանն իր որոշումը հիմնավորել էր «շախմատային ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» և պետության կողմից շախմատիստներին ցուցաբերվող աջակցության դադարեցմամբ։
Լրահոս
0