00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն ներկայացնող պատանի շախմատիստն աչքի է ընկել Ղազախստանում

© Photo : Анна ШтурманСергей Склокин
Сергей Склокин - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Բաժանորդագրվել
Մրցաշարին մասնակցում էին 21 երկրի 210 շախմատիստներ:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բաղյանն ընդգրկվել է Ղազախստանում անցկացվող «Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշար – Aktobe Open 2026» շախմատի միջազգային խոշոր մրցաշարի լավագույն տասնյակում:
Հայ շախմատիստը գրանցել է երեք հաղթանակ, վեց պարտիա ավարտել է ոչ-ոքի և 6 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը։
Նա հաղթանակներ է տարել այնպիսի գրոսմայստերների նկատմամբ, ինչպիսիք են իրանցի Մեհդի Գոլամին և ղազախստանցի Նոգերբեկ Կազիբեկը, ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանի, խորվաթ Իվան Շարիչի, ինչպես նաև առաջատար շախմատիստներ Դանիիլ Դուբովի և հավակնորդների մրցաշարի մասնակից Անդրեյ Եսիպենկոյի հետ:
Հիշեցնենք` Սկլոկին-Բաղյանը այս տարվա մարտին Հայաստանի սպորտային քաղաքացիություն ստացավ: Նա միջազգային վարպետի կոչում ունի:
Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարը, որը Ղազախստանի գավաթի փուլերից է, անցկացվել է Ակտոբեում հունիսի 3-11-ը: Մրցաշարին մասնակցում էին 21 երկրի 210 շախմատիստներ:
Լրահոս
0