https://arm.sputniknews.ru/20260611/hhic-katalizatvorneri-tapvonneri-artahanman-argelqy-erkaradzgvec-evs-6-amsvov-103365692.html
ՀՀ–ից կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
ՀՀ–ից կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
Sputnik Արմենիա
Կառավարությունից վստահեցնում են, որ 2023 թվականից մինչ օրս, երբ սկսել է կիրառվել արտահանման արգելքը, ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի... 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T11:10+0400
2026-06-11T11:10+0400
2026-06-11T11:10+0400
հայաստան
կատալիզատոր
արտահանում
արգելք
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65638116_0:0:1280:720_1920x0_80_0_0_231a28107f4eea1cd92673448436e4ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքը հուլիսի 6–ից կերկարաձգվի ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կառավարությունից վստահեցնում են, որ 2023 թվականից մինչ օրս, երբ սկսել է կիրառվել արտահանման արգելքը, ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թվականին գողության 40 դեպք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65638116_168:0:1128:720_1920x0_80_0_0_0a981327a6549783f1bc36eb5ef2c728.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կատալիզատոր, արտահանում, արգելք, հհ կառավարություն
հայաստան, կատալիզատոր, արտահանում, արգելք, հհ կառավարություն
ՀՀ–ից կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
Կառավարությունից վստահեցնում են, որ 2023 թվականից մինչ օրս, երբ սկսել է կիրառվել արտահանման արգելքը, ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքը հուլիսի 6–ից կերկարաձգվի ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ, մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ»,– ասված է հիմնավորման մեջ։
Կառավարությունից վստահեցնում են, որ 2023 թվականից մինչ օրս, երբ սկսել է կիրառվել արտահանման արգելքը, ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թվականին գողության 40 դեպք։