https://arm.sputniknews.ru/20260611/ete-iravapahnery-gvortsvoghutjun-en-arel-himqy-eghel-e-pashinjany-armatmedia-i-masin-103380592.html
Եթե իրավապահները գործողություն են արել, հիմքը եղել է. Փաշինյանը՝ «ArmatMedia»-ի մասին
Եթե իրավապահները գործողություն են արել, հիմքը եղել է. Փաշինյանը՝ «ArmatMedia»-ի մասին
Sputnik Արմենիա
Վարչապետը վստահություն հայտնեց, որ իրավապահները հակաօրինական քայլեր չեն արել։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T13:21+0400
2026-06-11T13:21+0400
2026-06-11T13:21+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
զլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103063721_0:0:2560:1441_1920x0_80_0_0_349f1636028824b9b13b124455d64f2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ տեղյակ չէ «ArmatMedia» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված գործողություններից։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով «ArmatMedia»-ի լրագրողի հարցին։Միևնույն ժամանակ նա վստահություն հայտնեց, որ իրավապահները որևէ հակաօրինական գործողություն չեն արել։ Փաշինյանն այս անգամ էլ ամեն ինչ դիտարկեց հիբրիդային պատերազմի շրջանակում։«Եթե արվել է գործողություն, ուրեմն դրա իրավական հիմքը եղել է։ Սպառնալիքների հետ են առնչվում, ֆեյքերի ֆաբրիկաներ կան Հայաստանում, և իրավապահները պարտավոր են հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր գործադրել»,– նշեց նա։Հիշեցնենք` հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն ու ՔԿ–ն «ArmatMedia» լրատվական կայքի գրասենյակում գործողություններ են իրականացվում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում։ Մի քանի ժամ տևած գործողություններից հետո լրատվամիջոցի դռները կապարակնքվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103063721_285:0:2560:1706_1920x0_80_0_0_e536c49e36b59ec5daf283e897839c83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, զլմ
հայաստան, նիկոլ փաշինյան, զլմ
Եթե իրավապահները գործողություն են արել, հիմքը եղել է. Փաշինյանը՝ «ArmatMedia»-ի մասին
Վարչապետը վստահություն հայտնեց, որ իրավապահները հակաօրինական քայլեր չեն արել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ տեղյակ չէ «ArmatMedia» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված գործողություններից։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով «ArmatMedia»-ի լրագրողի հարցին։
«Ուրախ եմ, որ ողջ-առողջ եք և հարց եք տալիս, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցն այդքան էլ փակված չէ։ Բա ո՞նց եք մտել այս շենք։ Եթե տենց միտում լիներ, ապա կասեին՝ դուք ընդհանրապես չկաք ու իրավունք չունեք մտնել այդ տարածք։ Եթե իրավապահները գործողություն են արել, ուրեմն հիմքը եղել է»,– ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա վստահություն հայտնեց, որ իրավապահները որևէ հակաօրինական գործողություն չեն արել։ Փաշինյանն այս անգամ էլ ամեն ինչ դիտարկեց հիբրիդային պատերազմի շրջանակում։
«Եթե արվել է գործողություն, ուրեմն դրա իրավական հիմքը եղել է։ Սպառնալիքների հետ են առնչվում, ֆեյքերի ֆաբրիկաներ կան Հայաստանում, և իրավապահները պարտավոր են հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր գործադրել»,– նշեց նա։
Հիշեցնենք` հունիսի 5-ին
հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն ու ՔԿ–ն «ArmatMedia» լրատվական կայքի գրասենյակում գործողություններ են իրականացվում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում։ Մի քանի ժամ տևած գործողություններից հետո լրատվամիջոցի դռները կապարակնքվեցին։