https://arm.sputniknews.ru/20260610/tehrany-hajtararel-e-vor-hakamartutjan-kvoghmnakicnery-magate-n-ogtagvortsum-en-irani-dem-103353384.html
Թեհրանը հայտարարել է, որ հակամարտության կողմնակիցները ՄԱԳԱՏԷ-ն օգտագործում են Իրանի դեմ
Թեհրանը հայտարարել է, որ հակամարտության կողմնակիցները ՄԱԳԱՏԷ-ն օգտագործում են Իրանի դեմ
Sputnik Արմենիա
Գործակալության կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև է ընդունել։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T20:27+0400
2026-06-10T20:27+0400
2026-06-10T20:28+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:154:2875:1771_1920x0_80_0_0_08656c796cabb7c6f1b644df1a867af1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Թեհրանի հետ հակամարտության կողմնակիցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) օգտագործում են որպես գործիք ընդդեմ Իրանի։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ԻԻՀ մշտական ներկայացուցչությունը։Հունիսի 10-ին Գործակալության կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև է ընդունել։Իրանական կողմի կարծիքով՝ բանաձևը «կեղծավորաբար աջակցություն է հայտնում դիվանագիտական լուծմանը», մինչդեռ ԱՄՆ-ն միաժամանակ շարունակում է ագրեսիայի նոր գործողություններ իրականացնել, այդ թվում՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, և միջազգային տարբեր հարթակներում առաջ է մղում հակամարտության մոտեցումը։Հայտարարության հեղինակները հավելել են, որ Իրանը պաշտպանելու է իր անօտարելի իրավունքները, «այդ թվում՝ ի պատասխան այս վնասաբեր բանաձևի»։Ավելի վաղ Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել էր միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների անվերապահ արգելքի անհրաժեշտության մասին։Միացյալ Նահանգները պարբերաբար հայտարարում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա, և Թեհրանից պահանջում է հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ գործարք կնքելու համար։ Իրանն իր հերթին պատասխանում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չի ունեցել և չունի։ Դրա հետ մեկտեղ, ԻԻՀ-ն պաշտպանում է խաղաղ ատոմի իր իրավունքը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:0:2441:1831_1920x0_80_0_0_736042dd14bde79cce80a12eb6120a39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մագատէ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մագատէ
Թեհրանը հայտարարել է, որ հակամարտության կողմնակիցները ՄԱԳԱՏԷ-ն օգտագործում են Իրանի դեմ
20:27 10.06.2026 (Թարմացված է: 20:28 10.06.2026) Գործակալության կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև է ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Թեհրանի հետ հակամարտության կողմնակիցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) օգտագործում են որպես գործիք ընդդեմ Իրանի։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ԻԻՀ մշտական ներկայացուցչությունը։
Հունիսի 10-ին Գործակալության կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև է ընդունել։
«Ինչպե՞ս կարելի է վստահել ՄԱԳԱՏԷ-ին, երբ հակամարտության կողմնակիցները գործակալությունը որպես գործիք են օգտագործում, և այն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ ի վիճակի չէ նույնիսկ հասարակ մտահոգություն հայտնել երաշխիքների ներքո գտնվող անդամ պետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա իր պատմության մեջ ամենախոշոր անօրինական զինված հարձակումների կապակցությամբ»,-ասված է X սոցիալական ցանցում Իրանի մշտական ներկայացուցչության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։
Իրանական կողմի կարծիքով՝ բանաձևը «կեղծավորաբար աջակցություն է հայտնում դիվանագիտական լուծմանը», մինչդեռ ԱՄՆ-ն միաժամանակ շարունակում է ագրեսիայի նոր գործողություններ իրականացնել, այդ թվում՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, և միջազգային տարբեր հարթակներում առաջ է մղում հակամարտության մոտեցումը։
«Դիվանագիտական լուծման համար անհրաժեշտ է բարեխղճության գոնե նվազագույն մակարդակ»,-նշել են մշտական ներկայացուցչությունում։
Հայտարարության հեղինակները հավելել են, որ Իրանը պաշտպանելու է իր անօտարելի իրավունքները, «այդ թվում՝ ի պատասխան այս վնասաբեր բանաձևի»։
Ավելի վաղ Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել էր միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների անվերապահ արգելքի անհրաժեշտության մասին։
Միացյալ Նահանգները պարբերաբար հայտարարում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա, և Թեհրանից պահանջում է հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ գործարք կնքելու համար։ Իրանն իր հերթին պատասխանում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չի ունեցել և չունի։ Դրա հետ մեկտեղ, ԻԻՀ-ն պաշտպանում է խաղաղ ատոմի իր իրավունքը։