https://arm.sputniknews.ru/20260610/rusakan-zinuzhy-harvatsner-e-hascrel-ukrainaji-razmatsvovajin-bazajin-103331809.html
Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմածովային բազային
Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմածովային բազային
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում բարելավել են առաջնագծի դիրքերը՝ հարվածելով ԴԺՀ-ում և... 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T14:39+0400
2026-06-10T14:39+0400
2026-06-10T14:41+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/12/27589271_0:9:1001:572_1920x0_80_0_0_d5ca194dd7ab8967f19ee1ebb2240241.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսական զինուժն Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային բազա, ինչպես նաև գործողության հեռահար շառավղով ԱԹՍ–ների պահպանման, պատրաստման և գործարկման վայրեր է խոցել։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ ՊՆ-ից:ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում բարելավել են առաջնագծի դիրքերը՝ ջախջախելով Դոնեցկի Հանրապետությունում և Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող ուկրաինական կազմավորումներին։ Հակառակորդը կորցրել է ավելի քան 285 զինծառայող, 1 մարտական զրահապատ մեքենա, 8 ավտոմեքենա, 152 մմ ինքնագնաց «Բոգդան» կայանք և արգենտինական արտադրության «СР-30» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են առաջնագծի դիրքերը, խոցել են մեքենայացված, աերոմոբիլային, անօդաչու համակարգերի գրոհային բրիգադների, ծովային հետևակի, «Ազով» հատուկ նշանակության (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ–ում. խմբ.), ազգային գվարդիայի երեք բրիգադների և գրոհային գնդի կենդանի ուժը և տեխնիկան», - նշում է ՌԴ ՊՆ-ն։Հակառակորդի ուժերին հարվածներ հասցվել են Դնեպրոպետրովսկի մարզի Իվանովկա, Նովոպավլովկա, Դոբրոպոլիե, Ռուբեժնոյե, Նովոտրոիցկոյե, Աննովկա, Սերգեևկա, Նովոգրիշինո, Բելիցկոյե և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուչերով Յար բնակավայրերի հատվածում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/12/27589271_112:0:887:581_1920x0_80_0_0_9e1540d1f3703b650393ec047e768d80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմածովային բազային
14:39 10.06.2026 (Թարմացված է: 14:41 10.06.2026) ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում բարելավել են առաջնագծի դիրքերը՝ հարվածելով ԴԺՀ-ում և Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող ուկրաինական կազմավորումներին:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսական զինուժն Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային բազա, ինչպես նաև գործողության հեռահար շառավղով ԱԹՍ–ների պահպանման, պատրաստման և գործարկման վայրեր է խոցել։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու զորախմբերի հրետանին խոցել են ռազմածովային բազա, զինամթերքի և վառելիքի պահեստներ, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, գործողության հեռահար շառավղով անօդաչու թռչող սարքերի պահպանման, պատրաստման և արձակման վայրեր, ինչպես նաև 148 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր»,- հայտնել է գերատեսչությունը։
ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում բարելավել են առաջնագծի դիրքերը՝ ջախջախելով Դոնեցկի Հանրապետությունում և Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող ուկրաինական կազմավորումներին։ Հակառակորդը կորցրել է ավելի քան 285 զինծառայող, 1 մարտական զրահապատ մեքենա, 8 ավտոմեքենա, 152 մմ ինքնագնաց «Բոգդան» կայանք և արգենտինական արտադրության «СР-30» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են առաջնագծի դիրքերը, խոցել են մեքենայացված, աերոմոբիլային, անօդաչու համակարգերի գրոհային բրիգադների, ծովային հետևակի, «Ազով» հատուկ նշանակության (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ–ում. խմբ.), ազգային գվարդիայի երեք բրիգադների և գրոհային գնդի կենդանի ուժը և տեխնիկան», - նշում է ՌԴ ՊՆ-ն։
Հակառակորդի ուժերին հարվածներ հասցվել են Դնեպրոպետրովսկի մարզի Իվանովկա, Նովոպավլովկա, Դոբրոպոլիե, Ռուբեժնոյե, Նովոտրոիցկոյե, Աննովկա, Սերգեևկա, Նովոգրիշինո, Բելիցկոյե և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուչերով Յար բնակավայրերի հատվածում։