00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Նուբարաշեն» ՔԿՀ–ն քանդելու և նորը կառուցելու մասին շուտով կլինի վերջնական որոշում. Գալյան

© Photo : Criminal Executive Service«Նուբարաշեն» ՔԿՀ
«Նուբարաշեն» ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ երկու տարբերակ ունեն, որոնց շուրջ քննարկումները շուտով կավարտվեն։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը քանդելու և նորը կառուցելու մասին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ՀՀ իշխանությունը կունենա վերջնական որոշում։ Այդ մասին 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«ՔԿՀ–ն փակելու և նորը կառուցելու համար պետք է այլընտրանք, իսկ այլընտրանքի շուրջ քննարկումները վերջնականացման փուլում են։ Մենք ունենք երկու տարբերակ` կա՛մ պետական միջոցների հաշվին, կա՛մ պետություն–մասնավոր համագործակցությամբ պետք է կառուցել նոր ՔԿՀ։ Առաջիկա երևի 2 շաբաթվա ընթացքում մենք վերջնական որոշումը կունենանք և ձեռնամուխ կլինենք նոր ՔԿՀ–ի կառուցման աշխատանքներին»,– հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով` ՔԿՀ–ի փակման հետ կապված հստակ որոշում շատ վաղուց են ընդունել։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել էր, որ «Նուբարաշենի» պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։
Լրահոս
0