00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խաչատուր Սուքիասյանը պարծեցել է՝ ինչպես չի հայտնել Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրն ԱԱԾ-ին

© Asatur YesayantsԽաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Հարցազրույցում Սուքիասյանը նշել է, որ իմացել է՝ որտեղ է ապրում հետախուզման մեջ գտնվող Սիրադեղյանը։ Ավելին, նա՝ ընտանիքի հետ միասին, հոգացել է, որ Սիրադեղյանն ավելի քան 20 տարի ապրի իր սովորական կյանքով՝ կեղծ անվան տակ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը միշտ էլ իմացել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, հակասական կերպար համարվող Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը, որը 2000 թվականից փախուստի մեջ էր և հետախուզվում էր։ Այդ մասին նա պատմել է «Tet-a-tet» հաղորդաշարի ժամանակ։

Հարցազրույցում Սուքիասյանը խոստովանել է՝ ոչ միայն իմացել է Սիրադեղյանի գտնվելու վայրը, այլև իր ընտանիքի մի քանի անդամների հետ ավելի քան 20 տարի հոգ է տարել, որ Սիրադեղյանն ապրի այն կյանքով, որին սովոր էր։
«Ես գիտեմ, որ ուտում, խմում, ման էր գալիս, լավ ընկերներ ուներ․․․ Շատ մեծ գրած բան ունի, 15 տարի առաջ է տվել մեզ, հանձնել ենք ընտանիքին, կնոջը։ Երբ կուզենան, կհրապարակեն»,- ասել է Սուքիասյանը։
Թե որտեղ է ապրել Վանո Սիրադեղյանը, Սուքիասյանն այդպես էլ չի բացահայտել։ Միայն պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայու՞մ էր, ասել է՝ որ ոչ, ոչ միայն այնտեղ չէր ապրում, այլև Ֆրանսիայում չի էլ եղել։
«Մի հետաքրքիր պատմություն պատմեմ․ պետք է ընտրություններ լինեին, եթե չեմ սխալվում՝ 2007 Ազգային ժողովի ընտրություններն էին։ Ինձ մարդ զանգեց Ազգային անվտանգությունից՝ շատ բարձրաստիճան պաշտոնյա, ասեց՝ հանդիպենք։ Ինձ ասաց՝ «Վանոյին ուզում են սպանել»։ Ասեցի՝ «որտե՞ղ», ասաց` «Եվրոպայում»։ Հարցրի՝ «ովքե՞ր», ասաց՝ «Մի խմբավորում»։ Ես հասկացա, որ իրենք ուզում են նենց անեն, որ ես կապի դուրս գամ Վանոյի հետ, տեղը ֆիքսեն, ընտրություններից առաջ բերեն։ Կարող է՝ սխալ է իմ կարծիքը, բայց չեմ կարծում։ Դե ես էլ ասացի` «պետություն կա, բան կա, եթե Եվրոպայում է, մարդ ուղարկեք, կարգավորեք»,- պատմել է Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։ Եղել է 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, 1990-1992 և 1997–2000 թվականներին ղեկավարել է կուսակցության վարչությունը, զբաղեցրել է բարձր պաշտոններ։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1997-98 թթ՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999-ին, ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով։ Օրեր անց նա ազատվել է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ Դրան անմիջապես հաջորդում է Վանո Սիրադեղյանի փախուստը։ Նա մինչև մահը հետախուզման մեջ է եղել։
Ավելի քան 20 տարի միջազգային հետախուզման մեջ գտնվող և մի շարք քրեական գործերով մեղադրվող քաղաքական գործիչը մահացավ 2021թ․ հոկտեմբերի 15-ին, դեկտեմբերին նա հուղարկավորվեց ծննդավայր Կոթի գյուղում։
Լրահոս
0