https://arm.sputniknews.ru/20260610/irany-dzgdzgum-e-khaghaghutjan-gvortsarqi-shurj-banakcutjunnery-ev-stipvats-klini-vtsharel-tramp-103339285.html
Իրանը ձգձգում է խաղաղության գործարքի շուրջ բանակցությունները և ստիպված կլինի վճարել. Թրամփ
Իրանը ձգձգում է խաղաղության գործարքի շուրջ բանակցությունները և ստիպված կլինի վճարել. Թրամփ
Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ–ն ամբողջությամբ ջախջախել է իրանական բանակը։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T17:05+0400
2026-06-10T17:05+0400
2026-06-10T17:07+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103337744_0:163:1600:1063_1920x0_80_0_0_04a61b9ebb8ead698d8bf74da3a69e1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իրանը ձգձգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կրկին սպառնացել Թեհրանին։Թրամփը պնդել է, որ ԱՄՆ–ն ամբողջությամբ ջախջախել է իրանական բանակը, որտեղ, նրա խոսքով, կատարյալ և լիակատար քաոս է տիրում։Հիշեցնենք` Թրամփը մեկ օր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ-շատ լավ գործարքի եզրափակիչ փուլում են, և այդ գործարքը թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ունենալ։ Դրանից հետո հայտնի դարձավ «Apache» ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին (Թրամփը հայտարարեց, թե Իրանն ամերիկյան ուղղաթիռ է խոցել Հորմուզի նեղուցի մոտակայքում, և ԱՄՆ–ն պարզապես պարտավոր է պատասխանել այս հարձակմանը:)։ Գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ հասցրին միմյանց։Իրանական լրատվամիջոցները ինֆոգրաֆիկա են տարածում, որում նշված է, թե ԱՄՆ–ն որքան կորուստ է կրել Իրանի դեմ նախաձեռնած մարտական գործողությունների սկզբից ի վեր։ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103337744_156:0:1600:1083_1920x0_80_0_0_a31c655d0c72f12d6448ab50a4eef75c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
Իրանը ձգձգում է խաղաղության գործարքի շուրջ բանակցությունները և ստիպված կլինի վճարել. Թրամփ
17:05 10.06.2026 (Թարմացված է: 17:07 10.06.2026) Դոնալդ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ–ն ամբողջությամբ ջախջախել է իրանական բանակը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իրանը ձգձգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կրկին սպառնացել Թեհրանին։
«Նրանք շատ են ձգձգում գործարքի շուրջ բանակցությունները, որը հոյակապ կլիներ նրանց համար, հիմա ստիպված կլինեն վճարել։ Իրանը լիակատար պարտություն է կրել։ Իրանը միայն խոսում է, բայց ոչինչ չի անում»,- «Truth Social»–ում գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը պնդել է, որ ԱՄՆ–ն ամբողջությամբ ջախջախել է իրանական բանակը, որտեղ, նրա խոսքով, կատարյալ և լիակատար քաոս է տիրում։
Հիշեցնենք` Թրամփը մեկ օր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ-շատ լավ գործարքի եզրափակիչ փուլում են, և այդ գործարքը թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ունենալ։ Դրանից հետո հայտնի դարձավ «Apache» ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին (Թրամփը
հայտարարեց, թե Իրանն ամերիկյան ուղղաթիռ է խոցել Հորմուզի նեղուցի մոտակայքում, և ԱՄՆ–ն պարզապես պարտավոր է պատասխանել այս հարձակմանը:)։ Գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ հասցրին միմյանց։
Իրանական լրատվամիջոցները ինֆոգրաֆիկա են տարածում, որում նշված է, թե ԱՄՆ–ն որքան կորուստ է կրել Իրանի դեմ նախաձեռնած մարտական գործողությունների սկզբից ի վեր։
ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։ Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։