https://arm.sputniknews.ru/20260610/irann-amni-razmabazaneri-vra-hardzakman-zhamanak-khvocel-e-nakhanshvats-tirakhneri-70-y-fars-103323746.html
Իրանն ԱՄՆ–ի ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ խոցել է նախանշված թիրախների 70%-ը. «Fars»
Իրանն ԱՄՆ–ի ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ խոցել է նախանշված թիրախների 70%-ը. «Fars»
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն ցուցադրել է հունիսի 10-ի գիշերը ամերիկյան թիրախների ուղղությամբ արձակումների մասին տեսանյութ։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T12:21+0400
2026-06-10T12:21+0400
2026-06-10T12:22+0400
տեսանյութեր
տեսանյութ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ուղղաթիռ
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103319884_0:0:548:308_1920x0_80_0_0_797f2683a277c772d09e6b3979d38daf.jpg
Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ խոցել է նախանշված թիրախների 70%-ը։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։Գործակալությունը հայտնում է, որ Իրանի բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կարողացել են հաղթահարել Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք բազայի, Քուվեյթում գտնվող Ալի աս-Սալեմ ավիաբազայի և Բահրեյնում գտնվող ամերիկյան 5-րդ նավատորմի բազայի հակաօդային պաշտպանության համակարգերը։ԻՀՊԿ-ն ցուցադրել է հունիսի 10-ի գիշերը ամերիկյան թիրախների ուղղությամբ արձակումների մասին տեսանյութ։Իրանը հայտարարել է, որ զանգվածային պատասխան կտա ԱՄՆ–ի ցանկացած ագրեսիայիԱվելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկացի զինվորականներն ավարտել են իրենց հարվածներն Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի վրա հարձակման (օդաչուները չեն տուժել): Ինչպես պնդում է CENTCOM-ը, գործողության ընթացքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտները, ցամաքային կառավարման կետերը և Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող դիտարկման ռադարը:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պարտավոր կլինեն պատասխանել Apache ուղղաթիռին հասցված հարվածին: Ավելի ուշ CENTCOM-ը հայտարարեց Իրանին պատասխան հարվածներ հասցնելու մասին։Իրանը մտադիր է ազգայնացնել Հորմուզի նեղուցը
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103319884_73:0:484:308_1920x0_80_0_0_3b59aafdc930584d5da3c85f43a78bcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուղղաթիռ, մերձավոր արևելք, видео
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուղղաթիռ, մերձավոր արևելք, видео
Իրանն ԱՄՆ–ի ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ խոցել է նախանշված թիրախների 70%-ը. «Fars»
12:21 10.06.2026 (Թարմացված է: 12:22 10.06.2026) ԻՀՊԿ-ն ցուցադրել է հունիսի 10-ի գիշերը ամերիկյան թիրախների ուղղությամբ արձակումների մասին տեսանյութ։
Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ խոցել է նախանշված թիրախների 70%-ը։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Գործակալությունը հայտնում է, որ Իրանի բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կարողացել են հաղթահարել Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք բազայի, Քուվեյթում գտնվող Ալի աս-Սալեմ ավիաբազայի և Բահրեյնում գտնվող ամերիկյան 5-րդ նավատորմի բազայի հակաօդային պաշտպանության համակարգերը։
ԻՀՊԿ-ն ցուցադրել է հունիսի 10-ի գիշերը ամերիկյան թիրախների ուղղությամբ արձակումների մասին տեսանյութ։
Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկացի զինվորականներն ավարտել են իրենց հարվածներն Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի վրա հարձակման (օդաչուները չեն տուժել): Ինչպես պնդում է CENTCOM-ը, գործողության ընթացքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտները, ցամաքային կառավարման կետերը և Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող դիտարկման ռադարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պարտավոր կլինեն պատասխանել Apache ուղղաթիռին հասցված հարվածին: Ավելի ուշ CENTCOM-ը հայտարարեց Իրանին պատասխան հարվածներ հասցնելու մասին։