https://arm.sputniknews.ru/20260610/erdvoghany-verjin-mardn-e-vory-karvogh-e-israjelin-barvojakanutjan-daser-tal-netanjahu-103343927.html
«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու
«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու
Sputnik Արմենիա
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող գործոնի։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T18:18+0400
2026-06-10T18:18+0400
2026-06-10T18:20+0400
բենիամին նեթանյահու
թուրքիա
իսրայել
ռեջեփ թայիփ էրդողան
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_0:22:1600:922_1920x0_80_0_0_681673766a512956a8007de7a9b9b752.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ։Այսօր ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող գործոնի։ Նա խոսել էր Նեթանյահուի «հանցավոր ցանցի» մասին, որը Սիրիային և Լիբանանին իր հարվածներով իրավիճակը հասցրել է մի կետի, երբ այն արդեն սպառնալիք է ներկայացնում նաև Թուրքիայի համար։Նա ընդգծել է, որ Իսրայել Պետությունը և Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակեն վճռականորեն գործել Իրանի և նրա ուժերի դեմ, որոնք, Իսրայելի իշխանությունների կարծիքով, «սպառնում են Մերձավոր Արևելքին և ողջ աշխարհին»:ՔԱԿ-ի դեմ պայքարը Թուրքիային արժեցել է 2 տրիլիոն դոլար․ ԷրդողանՍա արդեն առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի և Իսրայելի առաջնորդները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, սակայն երկու երկրների միջև «դիմակայությունը» կոշտ հայտարարություններից այն կողմ չի անցնում։
թուրքիա
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_27:0:1450:1067_1920x0_80_0_0_fbe3c22c791f2b3f55be05d3ac0b1d26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենիամին նեթանյահու, թուրքիա, իսրայել, ռեջեփ թայիփ էրդողան, մերձավոր արևելք
բենիամին նեթանյահու, թուրքիա, իսրայել, ռեջեփ թայիփ էրդողան, մերձավոր արևելք
«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու
18:18 10.06.2026 (Թարմացված է: 18:20 10.06.2026) Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող գործոնի։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ։
Այսօր ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող գործոնի։ Նա խոսել էր Նեթանյահուի «հանցավոր ցանցի» մասին, որը Սիրիային և Լիբանանին իր հարվածներով իրավիճակը հասցրել է մի կետի, երբ այն արդեն սպառնալիք է ներկայացնում նաև Թուրքիայի համար։
«Հակասեմական բռնապետ Էրդողանը, որը քրդերի ցեղասպանություն է անում, աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը, ճնշում է սեփական ժողովրդին և բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին, վերջին մարդն է, որը կարող է բարոյականություն քարոզել Իսրայել Պետությանը»,–X սոցիալական ցանցում գրել է Նեթանյահուն։
Նա ընդգծել է, որ Իսրայել Պետությունը և Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակեն վճռականորեն գործել Իրանի և նրա ուժերի դեմ, որոնք, Իսրայելի իշխանությունների կարծիքով, «սպառնում են Մերձավոր Արևելքին և ողջ աշխարհին»:
Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի և Իսրայելի առաջնորդները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, սակայն երկու երկրների միջև «դիմակայությունը» կոշտ հայտարարություններից այն կողմ չի անցնում։