https://arm.sputniknews.ru/20260610/ats-i-hardzakman-hetevanqvov-sevastvopvoli-pashtpanutjuny-hamajnapatkery-grete-vochnchacvel-e-103319521.html
ԱԹՍ-ի հարձակման հետևանքով «Սևաստոպոլի պաշտպանությունը» համայնապատկերը գրեթե ոչնչացվել է
ԱԹՍ-ի հարձակման հետևանքով «Սևաստոպոլի պաշտպանությունը» համայնապատկերը գրեթե ոչնչացվել է
Sputnik Արմենիա
Մշակութային ժառանգության օբյեկտը դարձել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների հարձակման թիրախ։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T10:54+0400
2026-06-10T10:54+0400
2026-06-10T11:55+0400
սևաստոպոլ
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103318245_0:97:1024:673_1920x0_80_0_0_64ddef9628d45956adeb5e16d4bce03a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. «Սևաստոպոլի պաշտպանությունը 1854-1855» համայնապատկերը լուրջ վնասվել է հունիսի 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։Նրա խոսքով՝ մշակութային ժառանգության օբյեկտը դարձել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների հարձակման թիրախ։ Պաշտոնյան հայտարարել է, որ հարվածներից մեկը հասցվել է թանգարանային համալիրին, որտեղ գտնվում է Ֆրանց Ռուբոյի հայտնի կտավը:Մարզպետը նաև հայտարարել է, որ հարձակումն ուղղված է եղել քաղաքի համար հատուկ պատմական և մշակութային նշանակություն ունեցող օբյեկտների դեմ: Նրա կարծիքով՝ հարվածը կազմակերպողները ձգտում էին վնաս հասցնել Սևաստոպոլի մշակութային ժառանգությանը։Ռազվոժաևը տեղի ունեցածը վանդալիզմի ակտ է որակել և ընդգծել, որ համայնապատկերը կվերականգնվի, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմից հետո:
սևաստոպոլ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103318245_0:0:1024:768_1920x0_80_0_0_1521a722dba0196de8add82d9ba515a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևաստոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
սևաստոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
ԱԹՍ-ի հարձակման հետևանքով «Սևաստոպոլի պաշտպանությունը» համայնապատկերը գրեթե ոչնչացվել է
10:54 10.06.2026 (Թարմացված է: 11:55 10.06.2026) Մշակութային ժառանգության օբյեկտը դարձել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների հարձակման թիրախ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. «Սևաստոպոլի պաշտպանությունը 1854-1855» համայնապատկերը լուրջ վնասվել է հունիսի 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
Նրա խոսքով՝ մշակութային ժառանգության օբյեկտը դարձել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների հարձակման թիրախ։ Պաշտոնյան հայտարարել է, որ հարվածներից մեկը հասցվել է թանգարանային համալիրին, որտեղ գտնվում է Ֆրանց Ռուբոյի հայտնի կտավը:
«Հարվածել են հերոս քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկին... Իրավիճակը չափազանց բարդ է. արդեն հիմա պարզ է, որ Ֆրանց Ռուբոյի մեծ գլուխգործոցը գրեթե ոչնչացված է», - գրել է Ռազվոժաևը MAX հարթակում։
Մարզպետը նաև հայտարարել է, որ հարձակումն ուղղված է եղել քաղաքի համար հատուկ պատմական և մշակութային նշանակություն ունեցող օբյեկտների դեմ: Նրա կարծիքով՝ հարվածը կազմակերպողները ձգտում էին վնաս հասցնել Սևաստոպոլի մշակութային ժառանգությանը։
Ռազվոժաևը տեղի ունեցածը վանդալիզմի ակտ է որակել և ընդգծել, որ համայնապատկերը կվերականգնվի, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմից հետո: