https://arm.sputniknews.ru/20260610/1-mard-zvohvel-e-2-y-viravvorvel-en-belgvorvodi-marzum-ukrainaji-zu-i-harvatsi-hetevanqvov-103353692.html
1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել են Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով
1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել են Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով
Sputnik Արմենիա
Զոհվածի կինը ձեռքի և ուսի բեկորային վնասվածքներ է ստացել։ 21-ամյա որդու մոտ ախտորոշվել է աչքի վնասվածք։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T20:34+0400
2026-06-10T20:34+0400
2026-06-10T20:34+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100356115_72:0:908:470_1920x0_80_0_0_ccbdb3e03c09324d7a1bd41382789fc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Բելգորոդի մարզում ավտոմեքենային Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարվածի հետևանքով ընտանիք է տուժել․ տղամարդը զոհվել է, նրա կինն ու 21-ամյա որդին՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։Օպերատիվ շտաբի տվյալներով՝ զոհվածի կինը ձեռքի և ուսի բեկորային վնասվածքներ է ստացել։ 21-ամյա որդու մոտ ախտորոշվել է աչքի վնասվածք։ Շտապօգնության բրիգադը տուժածներին տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100356115_177:0:804:470_1920x0_80_0_0_feaa1c955149b1adf0eeb00243490e4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել են Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով
Զոհվածի կինը ձեռքի և ուսի բեկորային վնասվածքներ է ստացել։ 21-ամյա որդու մոտ ախտորոշվել է աչքի վնասվածք։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Բելգորոդի մարզում ավտոմեքենային Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարվածի հետևանքով ընտանիք է տուժել․ տղամարդը զոհվել է, նրա կինն ու 21-ամյա որդին՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։
«Ռակիտյանսկի շրջանում՝ Պրոլետարսկի ավանի մոտակայքում, ավտոմեքենային FPV-դրոնի հարվածի հետևանքով ընտանիք է տուժել։ Տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ռակիտյանսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-ասված է MAX հարթակում օպերատիվ շտաբի ալիքում։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ զոհվածի կինը ձեռքի և ուսի բեկորային վնասվածքներ է ստացել։ 21-ամյա որդու մոտ ախտորոշվել է աչքի վնասվածք։ Շտապօգնության բրիգադը տուժածներին տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։