ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր անցկացրեց հունիսի երկրորդ ընկերական խաղը՝ մրցելով Մոլդովայի թիմի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսի ընթացքում։ Առաջին գնդակը դարպասում հայտնվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ: 89-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք խաղի գրեթե ամբողջ ընթացքում գրոհում էին և գոլ խփելու բազմաթիվ իրական պահեր ունեին, Արթուր Սերոբյանի ջանքերով բացեցին հաշիվը:Թվում էր, թե Եղիշե Մելիքյանի սաներին հաղթանակից բաժանում է միայն մրցավարի ավելացրած 5 րոպեն։ Սակայն հենց այդ հինգ րոպեի ընթացքում Վիկտոր Բոգաչուկը Մոլդովային փրկեց պարտությունից։Նշենք, որ հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը Երևանում անցկացրել էր առաջին ընկերական խաղը՝ մրցելով Ղազախստանի թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։Եվս մեկ տարի. Մխիթարյանը պայմանավորվել է «Ինտերի» ղեկավարության հետ
Մեր հավաքականից աչքի ընկավ Արթուր Սերոբյանը խաղի 89-րդ րոպեին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր անցկացրեց հունիսի երկրորդ ընկերական խաղը՝ մրցելով Մոլդովայի թիմի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսի ընթացքում։ Առաջին գնդակը դարպասում հայտնվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ: 89-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք խաղի գրեթե ամբողջ ընթացքում գրոհում էին և գոլ խփելու բազմաթիվ իրական պահեր ունեին, Արթուր Սերոբյանի ջանքերով բացեցին հաշիվը:
Թվում էր, թե Եղիշե Մելիքյանի սաներին հաղթանակից բաժանում է միայն մրցավարի ավելացրած 5 րոպեն։ Սակայն հենց այդ հինգ րոպեի ընթացքում Վիկտոր Բոգաչուկը Մոլդովային փրկեց պարտությունից։
Նշենք, որ հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը Երևանում անցկացրել էր առաջին ընկերական խաղը՝ մրցելով Ղազախստանի թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։