00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խելացի լուսացույց «Զվարթնոցի» մոտ. ինչպե՞ս է աշխատում հայկական ընկերության համակարգը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
Հաշվի առնելով խաչմերուկի ծանրաբեռնվածությունը՝ լուսացույցը վարորդների համար նվազեցնում կամ երկարացնում է կանաչ լույսի տևողությունը։ Դրա շնորհիվ օդանավակայանի հարևանությամբ գտնվող խաչմերուկի թողունակությունն աճել է 30%-ով։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայկական «Locator» ինժեներական ընկերությունը հաջողությամբ փորձարկել է «խելացի» լուսացույցի համակարգը Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» օդանավակայանի շրջադարձում։ Այս մասին «Rise Expo» ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը։
Երևանի լուսացուցային համակարգի համար ընկերությունը մշակել է արհեստական ​​բանականության կիրառմամբ նոր կառավարման համակարգ և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելով` այն փորձարկել նշված տարածքում։
Համակարգը վերլուծում է հսկող տեսախցիկների տվյալները և ավտոմատ կերպով կարգավորում կանաչ լույսի տևողությունը: Եթե ​​ուղղություններից մեկում մեծ թվով մեքենաներ են կուտակվում, լուսացույցն ավելացնում է ընթացքի տևողությունը։
Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը. տեղադրվելու է շուրջ 1000 աղբաման
Մշակողները նաև ալգորիթմում ներդրել են ամենօրյա տրանսպորտային հոսքերի մասին տվյալները: Կախված օրվա ժամից՝ համակարգը հաշվի է առնում Երևան-Էջմիածին երթևեկության ինտենսիվության փոփոխությունները, դեպի օդանավակայան մեկնող մեքենաների հոսքը և առաջնահերթությունը տալիս ամենածանրաբեռնված ուղղությանը։
«Լուսացույցը տեղադրվել է անցած տարվա նոյեմբերին, փորձարկման արդյունքներով խաչմերուկի թողունակությունն աճել է 30 %-ով։ Այժմ քաղաքապետարանի հետ քննարկում ենք ամբողջ քաղաքում կամ առանձին թաղամասերում նման համակարգ ներդնելու հնարավորությունը»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` քաղաքի մասշտաբով արդյունավետ գործելու համար խելացի լուսացույցները պետք է միավորվեն մեկ ցանցում։ Հակառակ դեպքում, մեկ խաչմերուկում հզորության ավելացումը կարող է հանգեցնել հարակից տարածքների խցանումների:
Բացի այդ, համակարգում ներդրված է խցանումների դեմ պայքարի հատուկ ալգորիթմ։ Այն հերթականությամբ կրճատում է մեքենաների հերթերը երթևեկության տարբեր ուղղություններով, ինչը հնարավորություն է տալիս ծանրաբեռնված ժամերին թեթևացնել խաչմերուկները։
«Ըստ էության, խելացի լուսացույցը կկարողանա կատարել երթակարգավարի գործառույթների մի մասը»,- հավելեց Խաչատրյանը։
«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը
Նա նաև նշեց, որ ճկուն կառավարման անցնելիս վարորդներին խորհուրդ է տրվում հրաժարվել հետհաշվարկի ժամանակաչափերից, քանի որ ազդանշանների տևողությունը տարբեր կլինի՝ կախված երթևեկության իրավիճակից։ Հետիոտների համար նման ժամանակաչափերը կարող են պահպանվել:
Խաչատրյանի խոսքով` նոր համակարգի գործարկման համար լուսացույցների փոխարինում պետք չէ, բավական է տեղադրել կառավարման նոր համակարգեր։ Ընկերությունը գրեթե ամբողջությամբ տեղայնացրել է դրանց արտադրությունը Հայաստանում։
Բարձր տեխնոլոգիաների «Rise. Silicon Mountains» ցուցահանդեսն ու համաժողովը կազմակերպվել է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից: Միջոցառումն իրականացվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Լրահոս
0