https://arm.sputniknews.ru/20260609/israjely-harvatsel-e-libanani-haravum-gtnvvogh-amenamets-qaghaqin-ka-9-zvoh-shurj-30-viravvor-103304292.html
Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող ամենամեծ քաղաքին. կա 9 զոհ, շուրջ 30 վիրավոր
Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող ամենամեծ քաղաքին. կա 9 զոհ, շուրջ 30 վիրավոր
Sputnik Արմենիա
Գրոհից առաջ ՑԱԽԱԼ-ը պահանջել էր տարհանել քաղաքի բնակիչներին։ 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T19:14+0400
2026-06-09T19:14+0400
2026-06-09T19:15+0400
իսրայել
լիբանան
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1a/83406446_0:167:1600:1067_1920x0_80_0_0_753490fc70c50c8689d18f737f47c3fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի ուղղությամբ իսրայելական լայնածավալ ավիահարվածների հետևանքով 9 մարդ է զոհվել, շուրջ 30-ը վիրավորվել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը:Գրոհից առաջ ՑԱԽԱԼ-ը հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ պահանջել էր տարհանել քաղաքի բնակիչներին, այդ թվում քրիստոնեական թաղամասերի: Առավել հզոր հարված է հասցվել Տիրի արևելյան ծայրամասին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին ռազմական գործողությունների սրացումից ի վեր այս հարձակումը ամենամահաբերներից է:Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են խիտ բնակեցված թաղամասում, որը հարվածների է ենթարկվել երեկ ուշ երեկոյան: Այնտեղ գրանցվել է մահվան 9 դեպք, ևս 28 մարդ վնասվածքներ է ստացել։Լիբանանի մշակույթի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 7-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով տուժել են Տիրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնագույն հնագիտական համալիրի օբյեկտները: Գերատեսչության տվյալներով՝ հարվածը հասցվել է հնագիտական օբյեկտի մուտքի տեղանքում, որը հայտնի է որպես «քաղաքային օբյեկտ», վնասվել են պատմական շենքը, հնությունների գլխավոր վարչության գրասենյակները, համալիրի տարածքի մուտքը, ինչպես նաև առանձին հնագիտական տարրեր`սյուներ ու խոյակներ։Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3593-ի
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1a/83406446_68:0:1491:1067_1920x0_80_0_0_5f86dbfc29b8621aec0d2fa7749ced4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, զոհ, տուժածներ
իսրայել, լիբանան, զոհ, տուժածներ
Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող ամենամեծ քաղաքին. կա 9 զոհ, շուրջ 30 վիրավոր
19:14 09.06.2026 (Թարմացված է: 19:15 09.06.2026) Գրոհից առաջ ՑԱԽԱԼ-ը պահանջել էր տարհանել քաղաքի բնակիչներին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի ուղղությամբ իսրայելական լայնածավալ ավիահարվածների հետևանքով 9 մարդ է զոհվել, շուրջ 30-ը վիրավորվել։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը:
Գրոհից առաջ ՑԱԽԱԼ-ը հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ պահանջել էր տարհանել քաղաքի բնակիչներին, այդ թվում քրիստոնեական թաղամասերի: Առավել հզոր հարված է հասցվել Տիրի արևելյան ծայրամասին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին ռազմական գործողությունների սրացումից ի վեր այս հարձակումը ամենամահաբերներից է:
«Թշնամական օդուժը հարձակվել է Ջումբլատա հրապարակի տարածքի վրա, դեպքի վայր են մեկնել փրկարարները», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են խիտ բնակեցված թաղամասում, որը հարվածների է ենթարկվել երեկ ուշ երեկոյան: Այնտեղ գրանցվել է մահվան 9 դեպք, ևս 28 մարդ վնասվածքներ է ստացել։
Լիբանանի մշակույթի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 7-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով տուժել են Տիրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնագույն հնագիտական համալիրի օբյեկտները: Գերատեսչության տվյալներով՝ հարվածը հասցվել է հնագիտական օբյեկտի մուտքի տեղանքում, որը հայտնի է որպես «քաղաքային օբյեկտ», վնասվել են պատմական շենքը, հնությունների գլխավոր վարչության գրասենյակները, համալիրի տարածքի մուտքը, ինչպես նաև առանձին հնագիտական տարրեր`սյուներ ու խոյակներ։