00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել 2–3 օր հետո. Թրամփ

© AP Photo / Alex BrandonԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
Թրամփի խոսքով՝ կողմերը համաձայնագրի նախապատրաստման վերջնական փուլում են։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի 2–3 օրից։ Այս մասին նա ինքնաթիռի մոտ լրագրողներին ասել է Նյու Յորքում NBA խաղին մասնակցելուց հետո։
«Մենք եզրափակիչ փուլում ենք մի բանի, ինչը շատ, շատ լավ գործարք կդառնա և թույլ չի տա (Իրանին) որևէ ձևով և որևէ տեսքով միջուկային զենք ունենալ։ Եվ նեղուցն անմիջապես կբացվի։ Այն կբացվի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է տեղի ունենալ 2-3 օրից», –ասել է ԱՄՆ նախագահը։
Պարզաբանող հարցին ի պատասխան նա հաստատել է, որ հենց «երկու-երեք օր» նկատի ունի։
«Մենք լավ հնարավորություն ունենք դա անելու։ Մենք պետք է կարողանանք դա անել մեկ ժամվա ընթացքում... Կարծում եմ՝ մենք շատ, շատ մոտ ենք շատ ուժեղ և հզոր գործարք կնքելուն», – ասել է Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։
Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը
Լրահոս
0