ՀՕՊ ուժերն օրվա ընթացքում ավելի քան 290 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
22:29 09.06.2026 (Թարմացված է: 22:39 09.06.2026)

© Sputnik / РИА Новости
/ Բաժանորդագրվել
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՕՊ ուժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 290 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով 08:00–ից 20:00–ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 292 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրատարածքում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
