00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը Կովկասում կմեծացնի լարվածությունը. Սեմերիկով

Բաժանորդագրվել
Սեմերիկովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում գոյություն ունեցող մարտահրավերներից ու սպառնալիքներից բացի ի հայտ են գալիս նորերը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Եվրամիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը Կովկասյան տարածաշրջանի երկրների վրա լարվածության էլ ավելի մեծ օջախ կստեղծի։ Այս մասին ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելուն ուղղված աշխատանքների համակարգման հարցերով ԱՊՀ պետությունների հակաահաբեկչական կառույցների գլխավոր ստորաբաժանումների ղեկավարների և Համագործակցության երկրների ազգային կառույցների ղեկավարների XIX խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
«Գլոբալ փոփոխությունների և աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման ընդհանուր բացասական միտումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր տարածաշրջանում իրավիճակն իր յուրահատուկ առանձնահատկություններն ունի։ Առկա մարտահրավերներից բացի, կազմակերպության պատասխանատվության գոտում ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ և մարտահրավերներ։ Հատկապես լարված իրավիճակ է ստեղծվում ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ։ Հիմնական սպառնալիքը բխում է այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք ռևանշիստական, միլիտարիստական ​​​​մոլուցքի մեջ են ընկել։ Ռազմական ծախսերի ավելացման կայուն միտում կա», – ասել է նա։
2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Լրահոս
0