https://arm.sputniknews.ru/20260609/amn-n-kerpvov-kteghekacni-rd-in-zelensku-het-zrujci-masin-ete-nvorutjunner-linen-peskvov-103295039.html
ԱՄՆ-ն կերպով կտեղեկացնի ՌԴ-ին Զելենսկու հետ զրույցի մասին, եթե նորություններ լինեն․ Պեսկով
ԱՄՆ-ն կերպով կտեղեկացնի ՌԴ-ին Զելենսկու հետ զրույցի մասին, եթե նորություններ լինեն․ Պեսկով
Sputnik Արմենիա
Պեսկովը նաև մեկնաբանել է Ուիտկոֆի և Քուշների Ռուսաստան այցի հնարավորությունը: 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T15:46+0400
2026-06-09T15:46+0400
2026-06-09T15:46+0400
դմիտրի պեսկով
ամն
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_dec0c9a1d6bdd582469a3d766b1c4adb.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Մոսկվան դեռ Վաշինգտոնից տեղեկատվություն չի ստացել Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ հեռախոսազրույցի բովանդակության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը Ռուսաստանին ներկայացրել է այդ շփումների մանրամասները, Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ նման տեղեկատվություն դեռ չի ստացվել:«Դա հենց նոր էր, դեռ չեն հասցրել», — ասել է Պեսկովը:Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ եթե զրույցի ընթացքում քննարկվել են նոր առաջարկներ կամ նախաձեռնություններ, որոնք պետք է հայտնվեն ռուսական կողմին՝ ամերիկացի բանակցողները օպերատիվ կերպով կտեղեկացնեն Մոսկվային:Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:Պեսկովը նաև մեկնաբանել է Ուիտկոֆի և Քուշների Ռուսաստան այցի հնարավորությունը: Նրա խոսքով՝ նման այցի կոնկրետ համաձայնեցված ժամկետներ դեռ չկան, սակայն Մոսկվան պատրաստ է ցանկացած պահի ընդունել ամերիկյան ներկայացուցիչներին:«Մեզ մոտ ժամանելու ստույգ ամսաթիվ դեռ չկա, բայց, բնականաբար, մենք ցանկացած պահի ուրախ կլինենք նրանց տեսնել այստեղ՝ Ռուսաստանում», - ասել է նա:
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_e1d2d47fba7e589f615d5f908b4d8e78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ամն, ռուսաստան, ուկրաինա
դմիտրի պեսկով, ամն, ռուսաստան, ուկրաինա
ԱՄՆ-ն կերպով կտեղեկացնի ՌԴ-ին Զելենսկու հետ զրույցի մասին, եթե նորություններ լինեն․ Պեսկով
Պեսկովը նաև մեկնաբանել է Ուիտկոֆի և Քուշների Ռուսաստան այցի հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Մոսկվան դեռ Վաշինգտոնից տեղեկատվություն չի ստացել Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ հեռախոսազրույցի բովանդակության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը Ռուսաստանին ներկայացրել է այդ շփումների մանրամասները, Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ նման տեղեկատվություն դեռ չի ստացվել:
«Դա հենց նոր էր, դեռ չեն հասցրել», — ասել է Պեսկովը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ եթե զրույցի ընթացքում քննարկվել են նոր առաջարկներ կամ նախաձեռնություններ, որոնք պետք է հայտնվեն ռուսական կողմին՝ ամերիկացի բանակցողները օպերատիվ կերպով կտեղեկացնեն Մոսկվային:
«Եթե այնտեղ ինչ-որ բովանդակային բան կա, ինչ-որ նորություններ, որոնք պետք է փոխանցել մեզ, ապա, իհարկե, ամերիկացի բանակցողները դա կանեն շատ օպերատիվ», — հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:
Պեսկովը նաև մեկնաբանել է Ուիտկոֆի և Քուշների Ռուսաստան այցի հնարավորությունը: Նրա խոսքով՝ նման այցի կոնկրետ համաձայնեցված ժամկետներ դեռ չկան, սակայն Մոսկվան պատրաստ է ցանկացած պահի ընդունել ամերիկյան ներկայացուցիչներին:
«Մեզ մոտ ժամանելու ստույգ ամսաթիվ դեռ չկա, բայց, բնականաբար, մենք ցանկացած պահի ուրախ կլինենք նրանց տեսնել այստեղ՝ Ռուսաստանում», - ասել է նա: