https://arm.sputniknews.ru/20260608/trampy-hajtararel-e-chi-cankanum-vor-eskalaciaji-pattsharvov-khapanvi-irani-het-gvortsarqy-103219642.html
Թրամփը հայտարարել է` չի ցանկանում, որ էսկալացիայի պատճառով խափանվի Իրանի հետ գործարքը
Թրամփը հայտարարել է` չի ցանկանում, որ էսկալացիայի պատճառով խափանվի Իրանի հետ գործարքը
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև գործարքը չի ձախողվի Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատճառով: 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T01:45+0400
2026-06-08T01:45+0400
2026-06-08T03:23+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
լիբանան
բեյրութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102854379_0:0:1600:901_1920x0_80_0_0_b8a8c055f19e0112d4ac7adac1700781.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի –Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ է Թեհրանի հետ գործարքին, և ինքը չի ցանկանում, որ այն խափանվի:Թրամփը պնդում է, որ եթե Իսրայելը պատասխանի իրանական հարձակմանը, դա «կշարունակվի, ինչպես վերջին 47 տարում կամ վերջին 3 հազար տարում»:Հունիսի 7–ին իսրայելցի զինվորականները Իրանի տարածքից հրթիռների արձակում են արձանագրել։ Ընդգծվել է, որ երկրի ՀՕՊ-ը սկսել է որսալ հակառակորդի թիրախները։ Հարձակումը կատարվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի վերջին հարվածին: Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզայի խոսքով՝ այս հարձակումը միայն նախազգուշացում է, որպեսզի հրեական պետությունը դադարեցնի հարվածները Բեյրութին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
լիբանան
բեյրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102854379_0:0:1424:1067_1920x0_80_0_0_4703cf3ea81c4822ffdf2a18cc35ed8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, լիբանան, բեյրութ
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, լիբանան, բեյրութ
Թրամփը հայտարարել է` չի ցանկանում, որ էսկալացիայի պատճառով խափանվի Իրանի հետ գործարքը
01:45 08.06.2026 (Թարմացված է: 03:23 08.06.2026) Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև գործարքը չի ձախողվի Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի –Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ է Թեհրանի հետ գործարքին, և ինքը չի ցանկանում, որ այն խափանվի:
«Մենք շատ մոտ ենք Իրանի հետ վերջնական գործարքին։ Դա լավ գործարք կլինի: Ես չեմ ուզում, որ այն տապալվի այն պատճառով, ինչ հիմա տեղի է ունենում», - ասել է ամերիկացի առաջնորդը Axios-ի լրագրող Բարաք Ռավիդին տված հարցազրույցում, որից լրագրողը հատվածներ է հրապարակել X սոցիալական ցանցում:
Թրամփը պնդում է, որ եթե Իսրայելը պատասխանի իրանական հարձակմանը, դա «կշարունակվի, ինչպես վերջին 47 տարում կամ վերջին 3 հազար տարում»:
Հունիսի 7–ին իսրայելցի զինվորականները Իրանի տարածքից հրթիռների արձակում են արձանագրել։ Ընդգծվել է, որ երկրի ՀՕՊ-ը սկսել է որսալ հակառակորդի թիրախները։ Հարձակումը կատարվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի վերջին հարվածին: Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզայի խոսքով՝ այս հարձակումը միայն նախազգուշացում է, որպեսզի հրեական պետությունը դադարեցնի հարվածները Բեյրութին: